Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Թրամփը հայտնել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հաստատված հրադադարի մասին

Թրամփը հայտնել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հաստատված հրադադարի մասին

Sat, 09 May 2026 13:30:49 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարը կարող է տևել նույնիսկ մայիսի 11-ից հետո։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թրամփին հարցրել են, թե արդյոք նա ակնկալում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հայտարարված եռօրյա հրադադարը ավելի երկար կտևի։ ԱՄՆ առաջնորդը պատասխանել է.

«Հնարավոր է։ Դա լավ կլիներ։ Ես կցանկանայի տեսնել, որ դա դադարի։ Ռուսաստանի ու Ուկրաինայի դեպքում տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենավատ բանը մարդկային կորուստների առումով։ Ամեն ամիս 25,000 երիտասարդ զինվոր։ Դա խելագարություն է։ Այնպես որ, դա լիովին հնարավոր է»։

Թրամփը նաև հայտարարել է, որ պատրաստ կլինի իր բանակցողներին ուղարկել Մոսկվա, եթե դա օգտակար համարի բանակցային գործընթացի համար. «Դե, ես դա կանեի։ Եթե կարծեմ, որ դա կօգնի, ես դա կանեմ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արևմուտքը պատրաստ է Զելենսկուն փոխարինել․ Բորդյուժա

Արևմուտքը պատրաստ է Զելենսկուն փոխարինել․ Բորդյուժա Sat, 17 Oct 2026 12:30:58 +0400 Արևմուտքը պատրաստ է …