Ինչ է «սովորեցրել» Մարտիրոս Սարյանն Անդրեյ Բելիին

Ինչ է «սովորեցրել» Մարտիրոս Սարյանն Անդրեյ Բելիին

Wed, 04 Mar 2026 21:00:55 +0400


Հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը մշտապես եղել է օտարազգի մշակույթի եւ արվեստի գործիչների ուշադրության կենտրոնում։ Պատահական չէ, որ նրա մասին հետաքրքիր հուշեր, տպավորություններ, զրույցներ կարելի է գտնել բազմաթիվ օտարազգի արվեստագետների, գրողների, կոմպոզիտորների, նկարիչների հուշերում։ Ահա դրանցից մեկը։

1928-ի մայիսին Երեւան է ժամանում Անդրեյ Բելին։ Հետեւում Թիֆլիսն էր ու անցած երկար ճանապարհը։ Առջեւում Էջմիածինն ու Արարատն էին եւ, իհարկե՝ հանդիպումը Մարտիրոս Սարյանի հետ։ Նա սոսկ միայն նկարիչ չէր, այլ՝ մեկը, որը կարողանում էր մարդկանց սովորեցնել տեսնել իր ձեւով։ Սարյանի հետ հանդիպումը թերեւս այն հանգրվանն էր, որը վճռելու էր, թե Բելիի այցելությունն ինչպես էր հանձնվելու թղթին՝ որպես փորձառություն եւ հուշագրություն։ Բելին Հայաստան էր ժամանում որպես գրող, որը կարողանում է ոչ միայն դիտել, այլ նաեւ՝ տեսնել։
«Հայաստան» հատորում ամփոփ­ված նրա հիշողություններում, ակնարկներում եւ նամակներում Սարյանը հառնում է ոչ թե որպես նկարագրային օբյեկտ, այլ՝ որպես ուղեկցող։ Նրա հետ է Բելին կարողանում կարդալ քաղաքը, բնապատկերներն ու գույները։ «Գեղանկարչությունը տեսնելու արվեստն է»,- մեջբերում է Բելին Պետրով-Վոդկինին։ Սակայն հենց Սարյանն է, որ այդ սկզբունքը, որպես կենդանի զբոսանք երեւանյան այն ժամանակվա նեղլիկ փողոցներով, կյանքի է կոչում գրողի համար։ Սարյանը Բելիի համար մի ողջ պատկերասրահ էր՝ կերպարվեստի «ալֆան ու օմեգան», որտեղ գույները բռնկվում են վառ առկայծումով եւ հյուսում տեսական բնապատկերների խստաբարո սինթեզները՝ բարձրացված մինչեւ սխեմա-պատկեր համակարգ, որով գիտակցության մեջ դաջվում է Արեւելքը՝ առհասարակ։ Սարյանի գործերը ե՛ւ նախատիպային են ընկալվում ռուս արվեստագետի կողմից, եւ վառ կենցաղ պատկերում։ Դրանցում հատվում են նատուրալիզմն ու ռոմանտիկան՝ փիլիսոփայական հայացքով, որը կարողանում է ոչ միայն դիտել, այլ նաեւ տեսնել, կարդալ խորհրդանշաններում ամփոփվածն ու երեւակայությունը։ Բելին խոստովանում է, որ երկու օր Հայաստանում շրջելուց հետո սկսել է Հայաստանը տեսնել ու զգալ Սարյանի կտավներով եւ հետո իր տեսածն ու զգացածը դուրս է բերել պատկերասրահի դահլիճներից, տարել սար ու դաշտեր, որպեսզի նկարչի կողմից իրեն ուսուցանված «տեսնելու արվեստը» զարգացնի այնտեղ, ինչպես Պետրով-Վոդկինն է արձանագրել, թե «գեղանկարչությունը գիտություն է՝ տեսնելու մասին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Նոյեմբերյանի ավագանին դատախազության հրահանգը չի կատարել

«Հրապարակ». Նոյեմբերյանի ավագանին դատախազության հրահանգը չի կատարել Tue, 31 Mar 2026 12:15:00 +0400 Գլխավոր դատախազության…

17 րոպե ago

Իրանն աննախադեպ հարված է հասցրել Իսրայելին

Իրանն աննախադեպ հարված է հասցրել Իսրայելին Tue, 31 Mar 2026 12:08:18 +0400 Նախնական տեղեկությունների համաձայն՝…

23 րոպե ago

Ձերբակալել են քաղաքապետին և նրա ընտանիքի անդամներին․ Թուրքիայում լարված է

Ձերբակալել են քաղաքապետին և նրա ընտանիքի անդամներին․ Թուրքիայում լարված է Tue, 31 Mar 2026 12:00:59…

31 րոպե ago

Տեղի ունեցածը վարչախմբի պարագլխի կողմից կանխամտածված սադրանք էր․ «ՀայաՔվե»

Տեղի ունեցածը վարչախմբի պարագլխի կողմից կանխամտածված սադրանք էր․ «ՀայաՔվե» Tue, 31 Mar 2026 11:53:36 +0400…

38 րոպե ago

#Ուղիղ. Փաշինյանի հետ վեճի բռնված երիտասարդները Քննչականում են, ի՞նչ է սպասվում նրանց

#Ուղիղ. Փաշինյանի հետ վեճի բռնված երիտասարդները Քննչականում են, ի՞նչ է սպասվում նրանց Tue, 31 Mar…

43 րոպե ago

«Հրապարակ». Պետության պարտքն է՝ լինել իր քաղաքացիների կողքին եւ պաշտպանել նրանց շահերը

«Հրապարակ». Պետության պարտքն է՝ լինել իր քաղաքացիների կողքին եւ պաշտպանել նրանց շահերը Tue, 31 Mar…

46 րոպե ago