Հինգշաբթի , 5 Մարտի 2026

Անձի ոչնչացումը չի նշանակում հակամարգի կործանում․ Ֆարահ Փեհլեւի

Անձի ոչնչացումը չի նշանակում հակամարգի կործանում․ Ֆարահ Փեհլեւի

Wed, 04 Mar 2026 21:30:43 +0400


Իրանի գահընկեց արված վերջին միապետ Մոհամեդ Ռեզա Փեհլեւիի այրին՝ Ֆարահ Փեհլեւին հայտարարել է, որ Իրանում «Ռահբար» Ալի Խամենեիի լիկվիդացումը պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է։ Սակայն միաժամանակ, իրանական իրականությունում՝ անձին ասպարեզից հեռացնելը՝ ոչնչացնելը, դեռեւս չի նշանակում թե համակարգը ինքնաբերաբար կազմաքանդվելու է։ Այս մասին նա ասել է AFP-ի հետ զրույցում։ Հիշեցնենք, որ նախկին թագուհի Ֆարահ Փեհլեւին 1979 թվականից ի վեր, ինչ տեղի է ունեցել իսլամական հեղափոխությունը եւ ինքը ստիպված է եղել հեռանալ Իրանից, ապրում է Փարիզում։ «Անձի հեռացումը, որքան էլ նա առանցքային նշանակություն ունենար իշխանության ճարտարապետության մեջ, չի նշանակում համակարգի ինքնաբերաբար կազմաքանդում ու կործանում։ Վճռական նշանակություն ունենալու է այն, որ իրանցի ժողովուրդը կարողանա համախմբվել խաղաղ եւ կարգուկանոն ունեցող պետության անցման գաղափարի շուրջ, որտեղ կթագավորի օրենքի գերակայությունը»,- ասել է նախկին թագուհին։

Հիշեցնենք որ Ֆարահ Փեհլեւին 87 տարեկան է։ Համարվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը։ Նրան հաճախ են անվանել «Արեւելքի Ջեքի Քենեդի»՝ իր գեղեցկության, նրբագեղության եւ հանրային կյանքում ակտիվ ներգրավվածության համար։ Առաջին կինն է եղել, ով մահմեդական երկրում արյուն է հանձնել, որպեսզի կոտրի արյուն հանձնելու հետ կապված եղած սոցիալական տաբուն։ Ներկայումս Ֆարահ Փեհլեւին միլիարդավոր դոլարների կարողության տեր է, ունի արեւմտյան արվեստի գլուծգործոցների հավաքածու, որտեղ կան կտավներ Գոգենից, Ռենուարից եւ Վորհոլից։ Հավաքածուի մեծ մասը կարողացել էր հավաքել նախքան ամուսնու գահընկեցությունը եւ ներկայումս դրանք պահվում են Թեհրանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով