Ներկայացվել է ֆուտբոլի Աշխարհի առաջնության պաշտոնական պոստերը
Wed, 04 Mar 2026 22:30:41 +0400

ՖԻՖԱ-ն ներկայացրել է այս տարի կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության պոստերը։ Հիշեցնենք, որ առաջնությունը կայանալու է ամռանը՝ հունիսի 11-հուլիսի 19-ին։ Հյուրընկալող երկրներն են՝ Միացյալ Նահանգները, Կանադան, Մեքսիկան։ Առաջին անգամ պոստերի ստեղծման համար երեք նկարչի են ներգրավել՝ Քարսոն Թինգին Կանադայից, Միներվա GM-ին Մեքսիկայից եւ Հենք Վիլիս Թոմասին՝ Միացյալ Նահանգներից։ Պոստերը գովերգում է համագործակցության ոգին, հուզմունքն եւ այդ եզակի պահի միասնությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր