Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Մահացել է իտալացի ֆուտբոլային աստղ Բարեզին

Մահացել է իտալացի ֆուտբոլային աստղ Բարեզին

Fri, 31 Jul 2026 14:30:09 +0400


66 տարեկան հասակում մահացել է լեգենդար պաշտպան, 1982 թվականին Իտալիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն և «Միլան» ՖԱ–ի պատվավոր փոխնախագահ Ֆրանկո Բարեզին, այս մասին ակումբը հայտնել է X սոցցանցում։

«Միլանը» ցավակցություն է հայտնել Բարեզիի ազգականներին և մտերիմներին։ 2025 թվականին Բարեզիի մոտ թոքերի քաղցկեղ էր ախտորոշվել։ Բարեզին խաղացել է «Միլանի» կազմում իր ողջ կարիերայի ընթացքում՝ 1978-1997 թվականներին։ Ակումբի կազմում նա 6 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 3 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում, եղել է թիմի ավագ։

2002-2008 թվականներին Բարեզին «Միլանի» մարզչական շտաբի անդամ էր Կառլո Անչելոտիի ղեկավարությամբ։ Իտալիայի հավաքականի կազմում Բարեզին 1982 թվականին աշխարհի չեմպիոն է դարձել, ինչպես նաև արծաթե մեդալ նվաճել 1994 թվականի աշխարհի առաջնության ժամանակ և բրոնզե մեդալ՝ 1990 թվականի առաջնության ժամանակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ջոլիի հետ ութ տարվա պատերազմը թողել է իր հետքը. Բրեդ Փիթը խոսել է իր կյանքի ամենադժվար շրջանի մասին

Ջոլիի հետ ութ տարվա պատերազմը թողել է իր հետքը. Բրեդ Փիթը խոսել է իր կյանքի …