Հինգշաբթի , 5 Մարտի 2026

Կատարն իրանական կործանիչներ է խոցել, անձնակազմին դեռ չեն գտել

Կատարն իրանական կործանիչներ է խոցել, անձնակազմին դեռ չեն գտել

Thu, 05 Mar 2026 13:00:35 +0400


Կատարի ռազմաօդային ուժերը իրանական ռմբակոծիչներ եմ խոցել Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի տեղակայման ամենամեծ ռազմաբազային հարվածելուց մի քանի րոպե առաջ։

Այս միջադեպի մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրապարակման համաձայն՝ Իրանը երկու Սու-24 տակտիկական ռմբակոծիչներ է ուղարկել Ալ Ուդեյդի ավիաբազա, որտեղ տեղակայված են 10,000 ամերիկացի զինծառայողներ, և Ռաս Լաֆան, որը գազի վերամշակման կարևոր գործարան է և Կատարի տնտեսության հենասյուններից մեկը։

Մի աղբյուրի համաձայն՝ իրանական կործանիչները գտնվում էին իրենց թիրախներից «երկու րոպե» հեռավորության վրա։
Դրանք, ըստ պնդման, թռչելիս են եղել չափազանց ցածր բարձրություններով՝ ռադարային հայտնաբերումից խուսափելու համար և չեն արձագանքել ռադիոազդանշաններին։

Բացի այդ, կործանիչները «դասակարգվել են որպես թշնամական», որից հետո կատարական F-15 ռմբակոծիչը հարձակվել և խոցել երկու կործանիչներին էլ։ Դրանք բախվել են Կատարի տարածքային ջրերին, իսկ անձնակազմի որոնումները շարունակվում են։

Ինչպես նշում է CNN-ը, Կատարի ռազմաօդային ուժերն առաջին անգամն է, որ մասնակցել են Իրանի դեմ օդային մարտերի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու

Եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Sun, 01 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով