Կարևոր որոշում՝ էլեկտրամոբիլներ ունեցողների համար

Կարևոր որոշում՝ էլեկտրամոբիլներ ունեցողների համար

Thu, 05 Mar 2026 12:55:20 +0400


Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել փոփոխել էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման կարգը՝ այն դարձնելով ավելի պարզ և նվազեցնելով հարկային բեռը։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ փոփոխությունը պայմանավորված է երկրում էլեկտրամոբիլների թվի աճով և երթևեկության ծանրաբեռնվածության ավելացմամբ։ Նրա խոսքով՝ առաջարկը ներկայացրել են հենց էլեկտրամոբիլներ շահագործող քաղաքացիները։

Նախարարը պարզաբանել է, որ ներկայումս էլեկտրամոբիլների շարժիչի հզորության համար կիրառվում են երկու ցուցանիշներ՝ առավելագույն կամ պիկային հզորություն և կայուն հզորություն։ Պիկային հզորությունը կարճ ժամանակահատվածում հասանելի առավելագույն ցուցանիշն է, որը հաճախ օգտագործվում է մարքեթինգային նպատակներով և իրական օգտագործման ժամանակ կարող է տարբեր լինել։ Իսկ կայուն հզորությունը այն ցուցանիշն է, որը թույլ է տալիս մեքենան վարել երկար ժամանակ՝ առանց մարտկոցին վնաս հասցնելու։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ միջազգային պրակտիկայում առավել հաճախ հաշվի է առնվում հենց կայուն հզորության ցուցանիշը։ Նա նաև նշել է, որ Եվրասիական տնտեսական միության կանոնակարգով ռեեստրում գրանցվում են միայն այն էլեկտրամոբիլները, որոնք ունեն էլեկտրոնային անձնագիր, որտեղ նշվում է հենց կայուն հզորությունը։

Նոր կարգավորմամբ առաջարկվում է, որ գույքահարկի հաշվարկման հիմքում դրվի ԵԱՏՄ–ում կիրառվող ցուցանիշը։ Սակայն այն էլեկտրամոբիլների համար, որոնք միության ռեեստրում էլեկտրոնային անձնագիր չունեն, կկիրառվի հատուկ հաշվարկման մեխանիզմ։ Մինչև 250 ձիաուժ պիկային հզորություն ունեցող մեքենաների դեպքում այն կբաժանվի 1.5 գործակցի, իսկ 250 ձիաուժից բարձր հզորության դեպքում՝ ավելի մեծ գործակցի։

Նախարարի ներկայացրած օրինակով՝ եթե մեքենայի պիկային հզորությունը 544 ձիաուժ է և այն արտադրված է 2025 թվականին, ներկայումս գույքահարկը կազմում է մոտ 666 հազար դրամ, սակայն նոր հաշվարկով այն կնվազի մինչև մոտ 276 հազար դրամ։ Իսկ 218 ձիաուժ հզորություն ունեցող 2025 թվականի էլեկտրամոբիլի դեպքում ներկայիս 136 հազար դրամ հարկը կնվազի մոտ 43 հազար դրամի։

Նոր կարգավորումը կվերաբերի շուրջ 20 հազար ֆիզիկական և մոտ 4000 իրավաբանական անձանց։ Այն կկիրառվի նաև արդեն շահագործվող էլեկտրամոբիլների նկատմամբ։

Որոշումը ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 1-ից և կգործի մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այդ ժամկետի ավարտից հետո կառավարությունը կգնահատի արդյունքները և կորոշի՝ պահպանել նույն կարգավորումը, թե կատարել նոր փոփոխություններ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պետական մակարդակով խաղը բոյկոտե՞լ են

Պետական մակարդակով խաղը բոյկոտե՞լ են Mon, 30 Mar 2026 13:37:32 +0400 Հայաստանի ազգային հավաքականը, ինչպես…

10 րոպե ago

Փորձել են խոցել Թրամփի օդանավը․ ուշագրավ մանրամասներ

Փորձել են խոցել Թրամփի օդանավը․ ուշագրավ մանրամասներ Mon, 30 Mar 2026 13:30:43 +0400 ԱՄՆ նախագահ…

16 րոպե ago

«ՔՊ-ի դեմքը»

«ՔՊ-ի դեմքը» Mon, 30 Mar 2026 13:25:29 +0400 Ինչպես հայտնի է, գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը…

22 րոպե ago

Եկեղեցու պաշտպան գյումրեցի ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել

Եկեղեցու պաշտպան գյումրեցի ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել Mon, 30 Mar 2026 13:15:31 +0400 Գյումրեցի երիտասարդ…

32 րոպե ago

Պատերազմի հետևանքով Իրանում հայ է զոհվել․ դեսպանը ցավակցել է հայ համայնքին

Պատերազմի հետևանքով Իրանում հայ է զոհվել․ դեսպանը ցավակցել է հայ համայնքին Mon, 30 Mar 2026…

39 րոպե ago

Թրամփը պնդում է՝ Իրանը գրեթե ընդունել է իր խաղաղության ծրագիրը

Թրամփը պնդում է՝ Իրանը գրեթե ընդունել է իր խաղաղության ծրագիրը Mon, 30 Mar 2026 13:00:38…

47 րոպե ago