Հինգշաբթի , 5 Մարտի 2026

Արաբական աշխարհը տեկտոնական շարժերի է ենթարկվում

Արաբական աշխարհը տեկտոնական շարժերի է ենթարկվում

Thu, 05 Mar 2026 13:45:30 +0400


երձավոր Արեւելքում իրավիճակի էսկալացիան նույնիսկ եթե հաջողվի մեկ ամսում դադարեցնել ու հասնել խաղաղության վերականգնման, միեւնույն է, չափազանց ծանր, եթե չասենք՝ անդառնալի հետեւանքներ է ունենալու աշխարհի ու հատկապես հարեւան շրջանների վրա։ Արդեն իսկ վերլուծաբաններն արձանագրում են, որ մեծ հարված է հասցվել Պարսից ծոցի երկրների եւ արաբական միապետությունների գործարար համբավին։

Բացի այդ, արդեն շատերը նշում են, որ ապագայում հարցեր են առաջանալու, թե որքան նպատակահարմար կլինի ամերիկյան բազաներ ունենալ իր տարածքում՝ որեւէ երկրի համար, եթե ամերիկյան քաղաքականության հետեւանքով կարող են դրանք դառնալ հարվածի թիրախ՝ իրենց էլ դարձնելով հարվածի թիրախ։ Բացի այդ, ներկայիս էսկալացիան ցույց տվեց, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Քաթարը, Բահրեյնը, Քուվեյթը, ԱՄԷ-ն կամ Սաուդյան Արաբիան, իրականում ունեն անվտանգային լուրջ խնդիրներ, ու «սեւ ոսկու» բերած անհամար դոլարային կապիտալները հրթիռակոծումների դիմաց, ինչպես ասում են, դեռ երաշխիք ու ապահովագրություն չեն, երբ հակառակ կողմում գաղափարականացված ու մարտական տրամադրված կրոնապետությունն է։

Մյուս կողմից, սկսած այս պահից, գոնե կարճաժամկետ հեռանկարում արաբական միապետություններում էլիտաների համար, բացի անվտանգային եւ իմիջային խնդիրներից, ի հայտ են եկել նաեւ այլ խնդիրներ՝ դիրքորոշման խնդիրը։ Բոլորը քննարկում են ստեղծված իրավիճակը, այն, որ ռեգիոնում կարող է «մեծ հրդեհ» բռնկվել։ Սակայն եթե սրանք, օրինակ, մեզ համար գոնե առայժմ տեսական դատողությունների թեմա են, ապա բահրեյնցու, քուվեյթցու համար սեփական մաշկի վրա ազդող խնդիր են, եւ արաբական միապետությունների բնակիչներն ակնկալում են, որ իշխանություններն ու էլիտաները գոնե ինչ-որ քայլեր ձեռնարկեն՝ հայտարարությունների ու արդեն ծաղրանքի առարկա դարձած «հորդորների» ու «մտահոգությունների» հռետորաբանություններից բացի։ Իհարկե, դժվար է պատկերացնել, որ արաբական միապետություններն ուղղակի պատերազմի մեջ կներգրավվեն, սակայն դրանցում իշխող վարչակարգերն ու տիրապետող էլիտաները թե՛ այժմ, թե՛ ապագայում իրենց քաղաքացիներին պետք է համոզեն, որ իրենց ձեռնարկելիք քայլերով՝ այսպիսի ճգնաժամային իրավիճակներում կենսունակ են։ Հակառակ դեպքում, երկրների ներսում կարող է վստահության ճգնաժամ առաջանալ, ինչը կարող է նախադրյալներ ստեղծել ներքին քաղաքական ցնցումների համար, քանի որ այժմյան էսկալացիան կարող է խաթարել, չասելու համար՝ կործանել այդ երկրների ներսում եղած հանրային կոնսենսուսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երբ հարևանդ սգում է՝ պարզապես մա՛րդ եղիր

Երբ հարևանդ սգում է՝ պարզապես մա՛րդ եղիր Thu, 05 Mar 2026 14:45:54 +0400 Երեկ անցնում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով