Արաբական աշխարհը տեկտոնական շարժերի է ենթարկվում

Արաբական աշխարհը տեկտոնական շարժերի է ենթարկվում

Thu, 05 Mar 2026 13:45:30 +0400


երձավոր Արեւելքում իրավիճակի էսկալացիան նույնիսկ եթե հաջողվի մեկ ամսում դադարեցնել ու հասնել խաղաղության վերականգնման, միեւնույն է, չափազանց ծանր, եթե չասենք՝ անդառնալի հետեւանքներ է ունենալու աշխարհի ու հատկապես հարեւան շրջանների վրա։ Արդեն իսկ վերլուծաբաններն արձանագրում են, որ մեծ հարված է հասցվել Պարսից ծոցի երկրների եւ արաբական միապետությունների գործարար համբավին։

Բացի այդ, արդեն շատերը նշում են, որ ապագայում հարցեր են առաջանալու, թե որքան նպատակահարմար կլինի ամերիկյան բազաներ ունենալ իր տարածքում՝ որեւէ երկրի համար, եթե ամերիկյան քաղաքականության հետեւանքով կարող են դրանք դառնալ հարվածի թիրախ՝ իրենց էլ դարձնելով հարվածի թիրախ։ Բացի այդ, ներկայիս էսկալացիան ցույց տվեց, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Քաթարը, Բահրեյնը, Քուվեյթը, ԱՄԷ-ն կամ Սաուդյան Արաբիան, իրականում ունեն անվտանգային լուրջ խնդիրներ, ու «սեւ ոսկու» բերած անհամար դոլարային կապիտալները հրթիռակոծումների դիմաց, ինչպես ասում են, դեռ երաշխիք ու ապահովագրություն չեն, երբ հակառակ կողմում գաղափարականացված ու մարտական տրամադրված կրոնապետությունն է։

Մյուս կողմից, սկսած այս պահից, գոնե կարճաժամկետ հեռանկարում արաբական միապետություններում էլիտաների համար, բացի անվտանգային եւ իմիջային խնդիրներից, ի հայտ են եկել նաեւ այլ խնդիրներ՝ դիրքորոշման խնդիրը։ Բոլորը քննարկում են ստեղծված իրավիճակը, այն, որ ռեգիոնում կարող է «մեծ հրդեհ» բռնկվել։ Սակայն եթե սրանք, օրինակ, մեզ համար գոնե առայժմ տեսական դատողությունների թեմա են, ապա բահրեյնցու, քուվեյթցու համար սեփական մաշկի վրա ազդող խնդիր են, եւ արաբական միապետությունների բնակիչներն ակնկալում են, որ իշխանություններն ու էլիտաները գոնե ինչ-որ քայլեր ձեռնարկեն՝ հայտարարությունների ու արդեն ծաղրանքի առարկա դարձած «հորդորների» ու «մտահոգությունների» հռետորաբանություններից բացի։ Իհարկե, դժվար է պատկերացնել, որ արաբական միապետություններն ուղղակի պատերազմի մեջ կներգրավվեն, սակայն դրանցում իշխող վարչակարգերն ու տիրապետող էլիտաները թե՛ այժմ, թե՛ ապագայում իրենց քաղաքացիներին պետք է համոզեն, որ իրենց ձեռնարկելիք քայլերով՝ այսպիսի ճգնաժամային իրավիճակներում կենսունակ են։ Հակառակ դեպքում, երկրների ներսում կարող է վստահության ճգնաժամ առաջանալ, ինչը կարող է նախադրյալներ ստեղծել ներքին քաղաքական ցնցումների համար, քանի որ այժմյան էսկալացիան կարող է խաթարել, չասելու համար՝ կործանել այդ երկրների ներսում եղած հանրային կոնսենսուսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայ վետերանի հաղթանակը Մոսկվայում

Հայ վետերանի հաղթանակը Մոսկվայում Thu, 05 Mar 2026 20:15:17 +0400 Հայ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը դարձավ…

15 րոպե ago

«Նյուրնբերգ» ֆիլմը արգելել են Ռուսաստանում ցուցադրել

«Նյուրնբերգ» ֆիլմը արգելել են Ռուսաստանում ցուցադրել Thu, 05 Mar 2026 20:00:02 +0400 Ռուսաստանի Մշակույթի նախարարությունը…

30 րոպե ago

Ադրբեջանը փակել է Իրանի հետ սահմանը․ ի՞նչ կատարվում

Ադրբեջանը փակել է Իրանի հետ սահմանը․ ի՞նչ կատարվում Thu, 05 Mar 2026 19:52:00 +0400 րոշում…

38 րոպե ago

Այսօր յոթին գամ ձեր տուն վարդերով, վարդերով, վարդերով․․․

Այսօր յոթին գամ ձեր տուն վարդերով, վարդերով, վարդերով․․․ Thu, 05 Mar 2026 19:45:30 +0400 Այսպիսի…

44 րոպե ago

Քո սեփական բնակարանը՝ վարձակալության գնով

Քո սեփական բնակարանը՝ վարձակալության գնով Thu, 05 Mar 2026 19:36:00 +0400 Latest news from Secure…

54 րոպե ago

Մոսկվայի վարչակազմը կրճատումներ է անում

Մոսկվայի վարչակազմը կրճատումներ է անում Thu, 05 Mar 2026 19:30:50 +0400 Մոսկվայում քաղաքային իշխանությունները մտադիր…

59 րոպե ago