Հինգշաբթի , 5 Մարտի 2026

Ադրբեջանի բանակը բերվել է մարտական պատրաստվածության․ Ալիևը սպառնում է Իրանին

Ադրբեջանի բանակը բերվել է մարտական պատրաստվածության․ Ալիևը սպառնում է Իրանին

Thu, 05 Mar 2026 17:30:24 +0400


«Այսօր Իրանը ահաբեկչական ակտ է իրականացրել Ադրբեջանի տարածքի և ադրբեջանական պետության դեմ», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի Անվտանգության խորհրդի նիստում։

«Իրանական պետությունը անօդաչու թռչող սարքերի միջոցով ռմբակոծել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը։ Նպատակակետերը քաղաքացիական օբյեկտներն էին։ Նախիջևանի միջազգային օդանավակայանը, դրա տերմինալի շենքը, դպրոցը և այլ տարածքներ ռմբակոծվել են Իրանի կողմից։ Ադրբեջանական պետությունը խստորեն դատապարտում է այս նողկալի ահաբեկչական գործողությունը. այն կատարողները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն։ Իրանի պաշտոնյաները պետք է բացատրություն տան ադրբեջանական կողմին, ներողություն խնդրեն, և այս ահաբեկչական հարձակման համար պատասխանատուները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Սա առաջին դեպքը չէ, որ Իրանի պետությունը ահաբեկչական գործողություններ է իրականացնում Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ։ Մենք բոլորս լավ ենք հիշում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը»,-հայտարարել է Ալիևը։

Նրա խոսքով, «ինչպես վերջ դրեցինք հայկական օկուպացիային, այնպես էլ պատրաստ ենք ցուցադրել մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, և թող Իրանում ոչ ոք չմոռանա դա»․

«Բոլոր հրահանգները տրված են։ Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, կհանձնվի բողոքի նոտա, և կձեռնարկվեն այլ դիվանագիտական ​​քայլեր։ Սահմանի վերաբերյալ համապատասխան հրահանգներ են տրվել։ Մեր զինված ուժերը՝ Պաշտպանության նախարարությունը, Պետական ​​սահմանապահ ծառայությունը և մյուս բոլոր հատուկ նշանակության ուժերը, բերվել են բարձր մարտական ​​պատրաստության և պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողություն իրականացնելու։ Այսքանը առայժմ։

Ադրբեջանական ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած թշնամական ուժ կհանդիպի մեր «երկաթե բռունցքին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանի զինված ուժերը դրվել են մարտական պատրաստության թիվ մեկ մակարդակի վրա

Ադրբեջանի զինված ուժերը դրվել են մարտական պատրաստության թիվ մեկ մակարդակի վրա Thu, 05 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով