Հինգշաբթի , 3 Սեպտեմբերի 2026

Իրանի դեմ պատերազմը վերջնագծին է, իսկ ՆԱՏՕ-ն՝ միակողմանի փողո՞ց․ ինչ է ասել Ռուբիոն

Իրանի դեմ պատերազմը վերջնագծին է, իսկ ՆԱՏՕ-ն՝ միակողմանի փողո՞ց․ ինչ է ասել Ռուբիոն

Wed, 01 Apr 2026 13:30:15 +0400


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Sky News-ին տված հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները «տեսնում է վերջնագիծ» Մերձավոր Արևելքում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցում, սակայն դա տեղի չի ունենա առաջիկա օրերին։

«Վաշինգտոնը տեսնում է վերջնագիծ Իրանի հետ պատերազմում։ Դա այսօր կամ վաղը չէ, բայց մարտական ​​գործողությունների ավարտը կգա», – նշել է նա։

Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հաղորդագրություններ փոխանակել, և ապագայում հնարավոր է երկու կողմերի միջև ուղիղ հանդիպում։

Նա նաև ընդգծել է, որ պատերազմի ավարտից հետո Վաշինգտոնը, հավանաբար, ստիպված կլինի վերանայել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։

«Դա նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն է, բայց մենք պետք է գնահատենք, թե արդյոք ՆԱՏՕ-ն մնում է արդյունավետ դաշինք, թե դարձել է միակողմանի փողոց», – հավելել է պետքարտուղարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ Tue, 01 Sep …