Հինգշաբթի , 5 Մարտի 2026

Բաքվում հակաիրանական հիստերիա է․ ինչ է պնդում ՊՆ-ն

Բաքվում հակաիրանական հիստերիա է․ ինչ է պնդում ՊՆ-ն

Thu, 05 Mar 2026 18:00:03 +0400


Իրանի գլխավոր շտաբի կողմից Ադրբեջանի (Նախիջևանի-խմբ․) դեմ հարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է, ասվում է Ադրբեջանի աշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի չորս անօդաչու թռչող սարքեր արձակվել են Ադրբեջանի Նախիջևանի շրջանի ուղղությամբ՝ հարձակումներ իրականացնելու համար։ Դրանցից մեկը ոչնչացվել է ադրբեջանական բանակի կողմից, իսկ մյուսները թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ միջնակարգ դպրոցը։

Բարեբախտաբար, դպրոցի վրա ուղղված անօդաչու թռչող սարքը վրիպել է նշանակետից և շենքի մոտ ընկնելուց հետո պայթել է»։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն կոշտ հայտարարություններ և մեղադրանքներ էին հնչեցրել իրանական կողմի հասցեին՝ նշելով, որ հարձակման թիրախ է եղել նաև Նախիջևանի օդանավակայանը, իսկ միջադեպի հետևանքով չորս խաղաղ բնակիչ է վիրավորվել, դպրոցից տարհանվել են ուսուցիչներն ու աշակերտները։

Հիշեցնենք, որ միջադեպի հետ կապված Իլհամ Ալիևը ԱԽ հրատապ նիստ է հրավիրել և հայտարարել, որ Թեհրանն ահաբեկչության համար պետք է ներողություն խնդրի, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկեն։

Նա նշել էր նաև, որ բանակը բերվել է մարտական բարձր պատրաստվության՝ միաժամանակ սպառնալով հակահարված տալ Իրանին։

Հիշեցնենք, ԻԻՀ ԱԳՆ-ն հերքել էր, որ երկիրը միջադեպին առնչություն ունի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանի բանակը բերվել է մարտական պատրաստվածության․ Ալիևը սպառնում է Իրանին

Ադրբեջանի բանակը բերվել է մարտական պատրաստվածության․ Ալիևը սպառնում է Իրանին Thu, 05 Mar 2026 17:30:24 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով