Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Բաքվում հակաիրանական հիստերիա է․ ինչ է պնդում ՊՆ-ն

Բաքվում հակաիրանական հիստերիա է․ ինչ է պնդում ՊՆ-ն

Thu, 05 Mar 2026 18:00:03 +0400


Իրանի գլխավոր շտաբի կողմից Ադրբեջանի (Նախիջևանի-խմբ․) դեմ հարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է, ասվում է Ադրբեջանի աշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի չորս անօդաչու թռչող սարքեր արձակվել են Ադրբեջանի Նախիջևանի շրջանի ուղղությամբ՝ հարձակումներ իրականացնելու համար։ Դրանցից մեկը ոչնչացվել է ադրբեջանական բանակի կողմից, իսկ մյուսները թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ միջնակարգ դպրոցը։

Բարեբախտաբար, դպրոցի վրա ուղղված անօդաչու թռչող սարքը վրիպել է նշանակետից և շենքի մոտ ընկնելուց հետո պայթել է»։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն կոշտ հայտարարություններ և մեղադրանքներ էին հնչեցրել իրանական կողմի հասցեին՝ նշելով, որ հարձակման թիրախ է եղել նաև Նախիջևանի օդանավակայանը, իսկ միջադեպի հետևանքով չորս խաղաղ բնակիչ է վիրավորվել, դպրոցից տարհանվել են ուսուցիչներն ու աշակերտները։

Հիշեցնենք, որ միջադեպի հետ կապված Իլհամ Ալիևը ԱԽ հրատապ նիստ է հրավիրել և հայտարարել, որ Թեհրանն ահաբեկչության համար պետք է ներողություն խնդրի, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկեն։

Նա նշել էր նաև, որ բանակը բերվել է մարտական բարձր պատրաստվության՝ միաժամանակ սպառնալով հակահարված տալ Իրանին։

Հիշեցնենք, ԻԻՀ ԱԳՆ-ն հերքել էր, որ երկիրը միջադեպին առնչություն ունի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռազմական օգնությունը չի՞ օգտագործվի Հայաստանի դեմ․ Ալիևը Թրամփին էլ մոլորեցրեց

Ռազմական օգնությունը չի՞ օգտագործվի Հայաստանի դեմ․ Ալիևը Թրամփին էլ մոլորեցրեց Mon, 01 Jun 2026 16:07:41 …