Հինգշաբթի , 5 Մարտի 2026

Չիփսերն այսուհետ կունենան հատուկ տեսք, համ, հոտ եւ բաղադրություն

Չիփսերն այսուհետ կունենան հատուկ տեսք, համ, հոտ եւ բաղադրություն

Thu, 05 Mar 2026 21:30:47 +0400


Այս տարվա ապրիլի մեկից Ռուսաստանում առաջին անգամ կսահմանվի կարտոֆիլե չիփսերի արտադրության համար հատուկ պետական ստանդարտ՝ ԳՕՍՏ։ Դրան միացել են նաեւ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Ղրղզստանը։ Նոր միջպետական ստանդարտը տարածվում է ինչպես բնական կարտոֆիլից պատրաստվելիք չիփսերի, այնպես էլ նրա վերամշակված տարբերակների վրա։ ԳՕՍՏ-ը սահմանում է չիփսերի այնպիսի բնութագրիչներ, ինչպիսիք են՝ արտաքին տեսքը, գույնը, համը, հոտը, ինչպես նաեւ՝ կերակրի աղի եւ ճարպերի պարունակության քանակը։

Օրինակ բնական կարտոֆիլից պատրաստված չիփսերում ճարպերի քանակը չպետք է գերազանցի 45 տոկոսը, կարտոֆիլային կիսաֆաբրիկատների կամ վերամշակված կարտոֆիլային հիմքով չիփսային արտադրանքի դեպքում՝ 35 տոկոսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով