«Հրապարակ»․ Որտեղ է հանգստյան օրերին քարոզարշավ անցկացնելու Փաշինյանի թիմը

«Հրապարակ»․ Որտեղ է հանգստյան օրերին քարոզարշավ անցկացնելու Փաշինյանի թիմը

Fri, 06 Mar 2026 08:15:00 +0400


Ներկուսակցական քարոզարշավի անվան տակ համապետական ընտրությունների քարոզարշավ սկսած ՔՊ վերնախավը, մեր տեղեկություններով, այս շաբաթ-կիրակի օրերին մտադիր է այցելել Արագածոտնի եւ Շիրակի մարզեր։ Լինելու են Գյումրիում, եւ այդ փաստից ՔՊ-ում լարված են, որովհետեւ հասկանում են, որ հայրաքաղաքում, մի շարք հանգամանքներով պայմանավորված, իրենց «չեն սպասում»։ Մյուս շաբաթ էլ այցելելու են Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր։ ՔՊ ցուցակի ընտրությունների երկրորդ փուլը, հիշեցնենք, կայանալու է մարտի վերջին՝ 28-29-ին: Իրականում, իշխանական թիմը ստուգողական նախընտրական այցեր է իրականացնում, որ հասկանա, թե ընտրությունների նախաշեմին մարզերում ինչ տրամադրություններ են տիրում, եւ, դրանից կախված, քայլեր ձեռնարկի: Ասենք` եթե պարզվի, որ կենսաթոշակների բարձրացումը բավարար չէ, ապա ինչ սոցիալական ծրագրեր ու աջակցություն են ակնկալում տարբեր մարզերի բնակիչները, ինչ հռետորաբանություն է պետք կիրառել եւ այլն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արդյոք կարգելեն մասնակցել ընտրություններին

Արդյոք կարգելեն մասնակցել ընտրություններին Fri, 06 Mar 2026 12:22:16 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով