Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը

Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը

Sun, 05 Jul 2026 22:18:41 +0400


Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը
—–
Երբ է ժողովուրդը համարվում սուվերեն։
1. Իրական ընտրությունների առկայություն. Ժողովուրդն ընտրում է իր ներկայացուցիչներին ազատ, արդար ընտրությունների միջոցով։
– Դա չունենք, ընտրությունների իրական արդյունքը չի համապատասխանում պաշտոնականին։ ՍԴ-ն արդարությունը չվերականգնեց, ժողովուրդը չապստամբեց։
2. ​Վերահսկողություն իշխանության նկատմամբ. պետական մարմիններն ու պաշտոնյաները հաշվետու են հասարակությանը։ Եթե իշխանությունը խախտում է օրենքները կամ ժողովրդի կամքը, այն կարող է փոխվել օրինական ճանապարհով։
– Պետական մարմինները ժողովրդին հաշվետու չեն, հաշվետու են միայն մեկ անձին, ում պարտական են իրենց նշանակմամբ։
3. ​Իրավունքների և ազատությունների երաշխիք. Ինքնիշխանությունն անհնար է առանց խոսքի, մամուլի, հավաքների ազատության և օրենքի առջև բոլորի հավասարության։
– Սահմանադրական բոլոր իրավունքները խախտված են եւ դա արվում է մեկ անձի հրապարակային հրահանգների միջոցով։
Հետեւանքներ
1.Հայաստանի ժողովրդի սուվերենության աստիճանը գահավիժել է եւ երկրի ներսում միակ սուվերենը մեկ անձ է։
2. Երկրի արտաքին քաղաքականությունը կառուցվում է այդ մեկ անձի պատկերացումների եւ անձնական շահերի հիման վրա։
3. Այդ մեկ անձը կարող է զիջել երկրի շահերը, սուվերենությունը, տարածքները, երկրի ներսում չունենալով որևէ սահմանափակող լծակ։
Ընտրությունների սրդյունքում սա է այսօրվա Հայաստանի ինքնիշխանության` սուվերենության իրական վիճակը։

Գրել է Ստեփան Դանիելյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստանի» ձերբակալված անդամներ, TRIPP համաձայնագրի քննարկում, Իրան–ԱՄՆ լարվածություն․ Օրվա թոփ լուրերը

«Ուժեղ Հայաստանի» ձերբակալված անդամներ, TRIPP համաձայնագրի քննարկում, Իրան–ԱՄՆ լարվածություն․ Օրվա թոփ լուրերը Wed, 21 Oct …