Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

Խնդրել է իրեն տեղափոխել տնային կալանքի

Խնդրել է իրեն տեղափոխել տնային կալանքի

Sat, 12 Sep 2026 16:00:25 +0400


Վենեսուելայի գերեվարված նախագահ Նիկոլաս Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, իր փաստաբանների միջոցով խնդրել է Մանհեթենի դատարանին՝ իրեն տեղափոխել տնային կալանքի։ Պաշտպանական կողմի խոսքերի համաձայն՝ բանտում սրվել են Ֆլորեսի՝ սրտի հետ կապված առողջական խնդիրները։

Այս մասին հայտնում է NBC-ն, վկայակոչելով ներկայացված միջնորդությունը։ Եթե դատարանը բավարարի միջնորդությունը, ապա նա գտնվելու է զինված ուժայինների շուրջօրյա հսկողության ներքո, իսկ տունը՝ տեսահսկման։ Այցելուների հետ հանդիպումները եւ առհասարակ այցերը կլինեն միայն դատարանի կամ դատախազության թույլտվությամբ։ Միջնորդագրի պատասխանը դեռեւս հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Նիկոլաս Մադուրոն եւ նրա կինը գտնվում է Բրուքլինի բանտում՝ հունվարի 3-ին ԱՄՆ կողմից նրանց նկատմամբ իրականացված առեւանգման գործողության արդյունքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անդրանիկ Թևանյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան

Անդրանիկ Թևանյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան Wed, 21 Oct 2026 10:56:33 +0400 «Մայր …