Կիրակի , 12 Հուլիսի 2026

Առաջիկայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նոր ճնշումներ կլինեն Հայաստանի նկատմամբ

Առաջիկայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նոր ճնշումներ կլինեն Հայաստանի նկատմամբ

Sun, 12 Jul 2026 10:29:51 +0400


Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Վերջին մեկ տարում Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները փորձում էին զսպել իրենց՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի առումով։ Այլ կերպ ասած՝ Ալիևն ու Էրդողանը ընտրություններին նախորդող շրջանում խաղաղասերի դիմակ էին դրել, որ խաբեն Հայաստանի բնակչությանը և ապահովեն Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը։
Թուրքերը խաբեցին Հայաստանի բնակչությանը։ Մարդիկ «խաղաղություն» բառից հաճույքի զգացումներ ունեցան ու գլուխները դրեցին թշնամու դանակի տակ։

Հիմա Ալիևը չի թաքցնում այլևս իր նպատակները։
Հիմա Ալիևը բացահայտ ասում է, որ պիտի Հայաստանից նոր տարածքներ ստանա, պիտի փոխվի Հայաստանի սահմանադրությունը, ուրիշ բազմաթիվ սպառնալիքներ, որոնց կատարման համար նույնիսկ ժամկետներ է դնում Փաշինյանի առաջ։

Դե հիմա Ալիևը նաև հայտարարել է, թե Հայաստանի հետ սահմանազատման հարցերը լուծվում են ոչ թե երկխոսությամբ, այլ մենախոսությամբ։ Ավելի պարզ ասած՝ Ալիևն ասում է, թե Նիկոլն ո՞վ է, որ իրենք բանակցեն, իրենք ասում են, Նիկոլն անում է։

Առաջիկայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նոր ճնշումներ կլինեն Հայաստանի նկատմամբ, որի գլխավոր զոհը լինելու են հենց Հայաստանի բնակիչները, այն մարդիկ, որոնք խաբվեցին խաղաղության կորեկին ու քանդեցին երկրի գալիքի ևս մեկ պատ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ Sat, 11 Jul 2026 22:15:36 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով