Անձի երկվություն

Անձի երկվություն

Fri, 06 Mar 2026 09:00:00 +0400


Կարելի է ողջ օրը ժողովրդավարությունից, լեգիտիմությունից, արդար ընտրություններից խոսել, հետո բարձր ամբիոններից հայտարարել, թե այս կամ այն ուժը չի լինելու հաջորդ խորհրդարանում: Եթե ժողովուրդն է իր քվեով որոշելու, թե ով է լինելու խորհրդարանում, ի՞նչ իրավունքով ես նման բան հայտարարում եւ ընտրություններից երեք ամիս առաջ ինչ-որ ուժերի հասցեին հակաքարոզչություն անում: Կարելի է ազատ խոսքից ու ժողովրդավարությունից խոսել եւ խորհրդարանում ի լուր աշխարհի առաջարկել, թե եկեք արգելենք լրագրողներին՝ պաշտոնական տեղեկատվությունից բացի այլ բան հրապարակելը, իսկ պաշտպանության նախարարն էլ հավանություն տա, թե, այո, եկեք նման օրինագիծ ընդունենք: Կարելի է հայտարարել, որ կայուն խաղաղություն է հաստատվել Հայաստանում, որ մեկուկես տարի սահմաններին կրակոց չկա, բանակում ոչ մի զոհ չունենք թշնամու կրակոցից, բայց պարզվի, որ այս ընթացքում թշնամին թաքուն առաջ է եկել մեր տարածքում, նոր դիրքեր գրավել, ամրաշինական աշխատանքներ իրականացրել: Եվ երբ այդ մասին ապացույցներով, քարտեզներով հրապարակեն, հայտարարել, որ դա սուտ է, եւ վերջ: Հույսը միամիտ մարդկանց հավատի վրա է․ ով հավատաց՝ հավատաց: Կարելի է մի կողմից խոսել, որ Ռուսաստանի հետ ջերմ հարաբերություններ ունենք, ոչ մի խնդիր չկա, մյուս կողմից հայտարարել` «երբ հրաժարվեցինք անվտանգության երաշխավորից, դարձանք պետություն»: Կարելի է հայտարարել, թե ինստիտուցիոնալ պետություն ենք, բոլոր ինստիտուտներն աշխատում են, հետո ասել` «կառավարությունը ես եմ»: Ասում են` հարեւան երկրում սուգ է, պատերազմ է, սիրուն չէ, որ «պեռաշկի» եք ուտում, թմբուկ զարկում, 2 օր ուշ ցավակցում, ասում է` իսկ դուք ինչո՞ւ չեք հացադուլ հայտարարում, մոխիր լցնում ձեր գլխին, քուրձ հագնում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թուրքիայի ԱԳ նախարարը՝ Հարավային Կովկասի մասին

Թուրքիայի ԱԳ նախարարը՝ Հարավային Կովկասի մասին Mon, 16 Nov 2026 13:00:28 +0400 Թուրքիայի արտգործնախարար Հաքան…

9 րոպե ago

«Իմ մայրը ուժեղ է, երբեք չի կոտրվում»․ Արեգնազ Մանուկյանի դուստր

«Իմ մայրը ուժեղ է, երբեք չի կոտրվում»․ Արեգնազ Մանուկյանի դուստր Mon, 16 Nov 2026 12:59:43…

10 րոպե ago

Սասուն Միքայելյանը Էդգար Ղազարյանին ուզում է տանել ծառայությա՞ն

Սասուն Միքայելյանը Էդգար Ղազարյանին ուզում է տանել ծառայությա՞ն Mon, 16 Nov 2026 12:57:19 +0400 ԱԺ-ում…

12 րոպե ago

Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ

Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ Mon, 16 Nov 2026 12:56:03 +0400 2026 թվականի նոյեմբերի…

14 րոպե ago

Բա ո՞վ է ծառայելու

Բա ո՞վ է ծառայելու Mon, 16 Nov 2026 12:52:29 +0400 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը…

17 րոպե ago

Կդիմեն ՍԴ՝ կալանքի կիրառման կարգը վիճարկելու համա՞ր

Կդիմեն ՍԴ՝ կալանքի կիրառման կարգը վիճարկելու համա՞ր Mon, 16 Nov 2026 12:48:58 +0400 «ՀայաՔվե» նախաձեռնության…

21 րոպե ago