Բա ո՞վ է ծառայելու

Բա ո՞վ է ծառայելու

Mon, 16 Nov 2026 12:52:29 +0400


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մտահոգություն է հայտնել պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացիների առանձին խմբերին ազատելու օրենսդրական նախաձեռնությունների առնչությամբ՝ ընդգծելով, որ նման մոտեցումը կարող է խորացնել բանակում ծառայողների թվի նվազման խնդիրը։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նա հիշեցրել է, որ նախկին իշխանություններին քննադատում էին այսպես կոչված «բանվորագյուղացիական բանակ» ձևավորելու համար, մինչդեռ ներկայումս քննարկվող օրենսդրական փոփոխությունները, նրա գնահատմամբ, ավելի են խորացնում այդ խնդիրը։

Պատգամավորը նշել է, որ արդեն շրջանառության մեջ է դրվել երկու նախաձեռնություն․ դրանցից մեկով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել աշխարհի 50 լավագույն բուհերի շրջանավարտներին, իսկ մյուսով ՆԳՆ-ն առաջարկում է նույն արտոնությունը տարածել ոստիկանական և փրկարար ծառայության ընդունված անձանց վրա։

«Բա ո՞վ է գնալու բանակ ծառայելու, ո՞վ»,- հարցադրում է արել Մանուկյանը։

Նա կանխատեսել է, որ այս տրամաբանության շարունակության դեպքում տարբեր ոլորտների ներկայացուցիչներ նույնպես կարող են պահանջել նման արտոնություններ։ Որպես օրինակ՝ պատգամավորը նշել է, որ ապագայում կարող են առաջարկվել բացառություններ նաև զբոսաշրջության ոլորտի մասնագետների, «Միշլեն» մրցանակակիր խոհարարների կամ թունելագործների համար։

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար Մանուկյանը հիշատակել է նաև որդու օրինակը, որը Հորդանանում կրթաթոշակով սովորելու հնարավորություն ունենալով՝ վերադարձել է Հայաստան և անցել պարտադիր զինվորական ծառայություն։

Նրա խոսքով՝ որևէ էական ձեռքբերում չէր լինի, եթե որդին բանակում ծառայելու փոխարեն մեկնած լիներ արտերկիր՝ շարունակելու ուսումը։

Մանուկյանի համոզմամբ՝ աշխարհի լավագույն բուհերից մեկում ընդունվելը չպետք է ինքնաբերաբար ազատման հիմք դառնա պարտադիր զինվորական ծառայությունից։ Նա կարծում է, որ նման կրթական հնարավորություն ունեցող քաղաքացիները կարող են նախ կատարել զինվորական պարտքը, ապա շարունակել ուսումը բուհում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոնտաժված տեսանյութերը դառնում են իրավապահ մարմինների կողմից մատուցված մանիպուլյացիա

Մոնտաժված տեսանյութերը դառնում են իրավապահ մարմինների կողմից մատուցված մանիպուլյացիա Mon, 16 Nov 2026 13:11:05 +0400…

7 րոպե ago

30 տարվա խնդիրները 8,5 տարում լուծել հնարավոր էր

30 տարվա խնդիրները 8,5 տարում լուծել հնարավոր էր Mon, 16 Nov 2026 13:07:56 +0400 ԱԺ…

10 րոպե ago

Հուսով եմ` այսօր երեկոյան ԱԱԾ-ն վարչապետին կալանավորելու որոշում կկայացնի

Հուսով եմ` այսօր երեկոյան ԱԱԾ-ն վարչապետին կալանավորելու որոշում կկայացնի Mon, 16 Nov 2026 13:07:01 +0400…

11 րոպե ago

Երբ և ինչու խզվեցին մեր և Փաշինյանի հարաբերությունները

Երբ և ինչու խզվեցին մեր և Փաշինյանի հարաբերությունները Mon, 16 Nov 2026 13:06:04 +0400 Latest…

12 րոպե ago

Թուրքիայի ԱԳ նախարարը՝ Հարավային Կովկասի մասին

Թուրքիայի ԱԳ նախարարը՝ Հարավային Կովկասի մասին Mon, 16 Nov 2026 13:00:28 +0400 Թուրքիայի արտգործնախարար Հաքան…

17 րոպե ago

«Իմ մայրը ուժեղ է, երբեք չի կոտրվում»․ Արեգնազ Մանուկյանի դուստր

«Իմ մայրը ուժեղ է, երբեք չի կոտրվում»․ Արեգնազ Մանուկյանի դուստր Mon, 16 Nov 2026 12:59:43…

18 րոպե ago