Սաակաշվիլին մեկնաբանել է Նախիջանի վրա հարձակումը և քննադատել Իրանին
Fri, 06 Mar 2026 09:30:06 +0400

Իրանի իշխանություններն ԱԹՍ-ներով «նպատակաուղղված» հասցրել Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայանին։ Վրաստանի նախկին նախագահ և ներկայումս բանտարկության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին այս մասին գրել է սոցիալական ցանցերում՝ համերաշխություն հայտնելով Ադրբեջանին։
Իր գրառման մեջ նախկին նախագահը նշում է, որ «Ադրբեջանը երկար ժամանակ սերտ հարաբերություններ է պահպանել Իսրայելի, իսկ վերջերս՝ նաև Միացյալ Նահանգների հետ, սակայն սա չի արդարացնում Իրանի կողմից չհրահրված հարձակումը»։ Նրա պնդմամբ, մարտի 5-ին անօդաչու թռչող սարքերով հարձակումից հետո բնական էր, որ «Ադրբեջանն ամբողջությամբ փակեց իր սահմանը Իրանի հետ»։ Սաակաշվիլին նշել է նաև․ «Իրանում ապրում է առնվազն երեք անգամ ավելի շատ ադրբեջանցի, քան Ադրբեջանում։ Փետրվարի 28-ին սպանված (նախկին գերագույն առաջնորդ Ալի) Խամենեին նույնպես ադրբեջանցի էր։ Այս ադրբեջանցիները մեծապես ենթակա են ինդոկտրինացիայի և լավ չեն տրամադրված Ադրբեջանի նկատմամբ»։ Սաակաշվիլին կարծում է, որ իրանական «ռեժիմը գոյատևման ոչ մի հնարավորություն չունի, չնայած նրա տանջանքը կարող է տևել ևս շատ ամիսներ»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր