Այ այդ ժամանակ բոլոր ընդդիմադիրները կդառնան թե իշխանականների, թե Արևմուտքի սրտին մոտ
Fri, 06 Mar 2026 10:47:42 +0400

Ես ընդհանրապես չեմ զարմանում, որ իշխանական քրմերն ու քրմուհիները լկտիագույն բառապաշարով քննադատում են ընդդիմադիրներին: Որպեսզի ընդդիմադիրները «ընդունելի ու սիրելի» դառնան նրանց համար Թաթոյան Արմանը պիտի իր անվտանգության աշխատակցին (եթե ունի) հրամայի բռնել իրեն քննադատողի ձեռքերը ու թքի վրեն, Նարեկ Կարապետյանը մեքենայով հղի կնոջը պետք է վրայերթի ենթարկի, սպանի ու թողնի քշի գնա, Ծառուկյանը Քրիստոսի արձանի փոխարեն տռանսգենդեռի մասին կինո պիտի ֆինանսավորի: Այ այդ ժամանակ բոլոր ընդդիմադիրները կդառնան թե իշխանականների, թե արևմուտքի սրտին մոտ:
#ցիլոյով_պեռաշկի
Ռուբեն Մխիթարյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր