Ավիահարվածներ նախագահի նստավայրին և ոչ միայն․ Թեհրանում սարսափելի վիճակ է
Fri, 06 Mar 2026 11:30:37 +0400

Թեհրանում գտնվող Գերագույն առաջնորդի նստավայրին, նախագահական նստավայրին և Իմամ Ալիի անվան ռազմական ակադեմիային հզոր ավիահարվածներ են հասցվել։
Տեղական աղբյուրները հայտնել են, որ պայթյուններ են լսվել Իրաքի Բասրա նահանգում՝ Իրանի սահմանի մոտ։
Ավելի վաղ, ըստ իրանական ԶԼՄ-ների, Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածներ են հասցրել Թեհրանի բնակելի շենքերին, հնչել են պայթյուններ։
Զուգահեռաբար Իրանը շարունակում է հակահարված հասցնել ամերիկյան ռազմաբազաներին տարածաշրջանի մի քանի երկրներում, Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում․ ինչպես նաև օդային հարված է հասցրել Իսրայելին։
Թեհրանում պնդում են, որ առաջիկայում Իրանն ավելի վճռական գործողությունների կանցնի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր