Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

Հունաստանը Թեհրանում իր դեսպանատունը տեղափոխել է Բաքու

Հունաստանը Թեհրանում իր դեսպանատունը տեղափոխել է Բաքու

Fri, 13 Mar 2026 16:00:50 +0400


Հունաստանը Իրանում իր դեսպանատունը տեղափոխել է Ադրբեջան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Այս մասին հայտնել է ERT հեռուստաալիքը՝ հղում անելով Հունաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակին։

«Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը որոշել է Հունաստանի դեսպանատունը Թեհրանից տեղափոխել Բաքու», – հաղորդել է հեռուստաալիքը։

Հունական կողմը, ըստ տեղեկությունների, այս քայլի պատճառ է նշել Թեհրանում տիրող վտանգավոր իրավիճակը։ Սակայն ERT-ն հաղորդել է, որ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայրենակիցներից որևէ խնդրանք չի ստացել Իրանից տարհանման վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ցույցերն անկառավարելի են դառնում․ ներխուժել են նախարարության շենք

Ցույցերն անկառավարելի են դառնում․ ներխուժել են նախարարության շենք Fri, 16 Oct 2026 11:00:09 +0400 Ալբանիայում …