«Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը

«Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը

Fri, 06 Mar 2026 11:45:04 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է։

– Արդարացիորեն նկատել եք աշխարհաքաղաքական մի կարեւոր նյուանս՝ պատահական չէ, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն անվանափոխվել եւ դարձել է պատերազմի նախարարություն: Վերջին զարգացումները վկայեցին, որ Թրամփի վարչակազմը բացահայտորեն խոստովանում է, որ ոչ թե ԱՄՆ պաշտպանության խնդիրն է դրված, այլ պատերազմներ վարելու նախաձեռնություն է սա:

– Դրան կարելի է ավելացնել օրերս ԱՄՆ պատերազմի նախարարի մի հայտարարությունը, որ իրենց նպատակը պատերազմներում հաղթելն է, եւ հիմարություն է պատերազմի կանոնների մասին խոսելը։ Նա նաեւ ասել է, որ այլեւս այնպիսի հիմար բաները, ինչպիսիք այլ երկրների պետական շինարարությունն ու դեմոկրատիան են, իրենց չի հետաքրքրում: Մյուս կողմից, պետք է վերջնականապես ֆիքսել, որ միջազգային կառույցներն ու արդեն անցյալի համաշխարհային կարգն այլեւս չկան, մենք մտել ենք վայրի եւ գիշատիչ, առանց կանոնների պատերազմների փուլ: Մյուս կողմից, ԱՄՆ-ում լայն քննարկման թեմա է դարձել այն հարցը, թե որքանով է Ամերիկան ինքնիշխան պետություն ու որքանով՝ Իսրայելի կցորդը:

– Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունները հերթական սպանդանոցի են վերածել Մերձավոր Արեւելքը եւ ոչ միայն։ Ավելին, Բաքուն ժամեր առաջ հայտարարեց, թե իրանական ԱԹՍ-ները գրոհել են Նախիջեւանի օդանավակայանն ու այլ օբյեկտներ։ ԱԳՆ-ն ու ՊՆ-ն էլ Թեհրանին սպառնացել են հակահարված տալ։ Որքանո՞վ է իրատեսական երկու երկրների բախումը, եւ ի՞նչ է սպառնում այդ դեպքում Հայաստանին։

– Իրանը ստիպված է կյանքի ու մահի պատերազմ վարել, եւ նժարին դրված է Իրանի պետականության կորստի հարցը: Նման պայմաններում ցանկացած կայացած պետություն եւ ազգ պատրաստ է ցանկացած գործողությունների: Իրանը թույլ կողմն է եւ փորձում է այնպես անել, որ պատերազմի հետեւանքներն իրենց վրա զգան բոլոր երկրները, ու փորձում է էներգետիկ համաշխարհային ճգնաժամ ստեղծել: Այս իմաստով տրամաբանական է սպասել, որ հաջորդ թիրախը կլինի Բաքու-Ջեյհան գազամուղը: ԵՄ-ն հույս ունի, հրաժարվելով ռուսական գազից, կորցնելով Նեղուցի երկրների, հատկապես Կատարի հեղուկ գազը, ինչ-որ կերպ բացը լրացնել Ադրբեջանից եկող գազով, եթե այն անգամ ռուսական ծագում ունենա: Կրկնում եմ՝ տրամաբանական է սպասել Բաքու-Ջեյհանի վրա գրոհին, իսկ Նախիջեւանին հարվածելն ընդամենը կարող է դրա առաջին քայլը լինել:

– Թրամփը կարող է մեկ օրում հարվածել Կարակասին, առեւանգել Վենեսուելայի նախագահին, մեկ գիշերում որոշել ու սպանել Խամենեիին, Իրանի ռազմաքաղաքական էլիտայի այլ ներկայացուցիչների։ Պատերազմներ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջ դնելու մասին անվերջ պարծեցող, Խաղաղության նոբելյան մրցանակի մասին երազող առաջնորդն արդյո՞ք իրականում համաշխարհային պատերազմական քաոսի նախաձեռնողը չէ։

– ԱՄՆ-ում հրապարակային քննարկումներ են գնում, թե որքանով է Թրամփն ինքնուրույն գործիչ եւ որքանով՝ Իսրայելի շահերը սպասարկող անձ: Նաեւ տարբեր կարծիքներ կան, որ եթե դա այդպես է, ապա ո՞րն է Իսրայելի քաղաքականությունը: Ըստ երեւույթին՝ Իսրայելը ցանկանում է պատերազմների մեջ «այրել» ողջ տարածաշրջանը, մասնատել մեծ երկրները, ազգերի միջեւ հրահրել անհաշտ թշնամություն եւ դրանով վերահսկել ողջ տարածաշրջանը:

– Գնահատականներ կան, որ Իրանի դեմ գործողությունը կարող է տեւել 100 օր կամ մինչեւ սեպտեմբեր։ Եթե սա իրականություն դառնա, ի՞նչ է սպասվում, օրինակ, TRIPP-ի ճակատագրին, հաշվի առնելով նաեւ իրանա-ադրբեջանական հնարավոր լարվածության աճը։

– Դա շատ լավատեսական սցենար է: Անկախ նրանից, թե Իրանի դեմ գործողություները որքան կտեւեն, ողջ տարաշրջանն արդեն երկար ժամանակով ապակայունացման մեջ է հայտնվել, եւ մոտակա տարիներին մենք մեծ պատերազմների մեջ ենք հայտնվելու: Այս ամենի հետեւանքները տարիներ են տեւելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մի քանի օրից ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում․ արցախցի Բերտան դիմել է ՀՀ իշխանությանը

Մի քանի օրից ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում․ արցախցի Բերտան դիմել է ՀՀ…

13 րոպե ago

Ռուսաստանը թիրախային հարվածներ է հաացրել․ ՊՆ-ն մանրամասնում է

Ռուսաստանը թիրախային հարվածներ է հաացրել․ ՊՆ-ն մանրամասնում է Fri, 28 Aug 2026 12:30:03 +0400 ՌԴ…

18 րոպե ago

«Հրապարակ». Մարզպետը չգիտի՞, թե՞ չի ուզում հայտնել

«Հրապարակ». Մարզպետը չգիտի՞, թե՞ չի ուզում հայտնել Fri, 28 Aug 2026 12:15:11 +0400 Օգոստոսի 11-ին…

33 րոպե ago

Իրանը մահափո՞րձ է կատարել Թրամփի որդու դեմ

Իրանը մահափո՞րձ է կատարել Թրամփի որդու դեմ Fri, 28 Aug 2026 12:00:59 +0400 Իրանի Ազգային…

47 րոպե ago

Լենա Նանուշյանն ազատվել է պաշտոնից

Լենա Նանուշյանն ազատվել է պաշտոնից Fri, 28 Aug 2026 11:56:27 +0400 Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին…

52 րոպե ago

«Հրապարակ». Փաշինյանի պատճառով երիտասարդը բաց է թողել ընդունելության քննությունները

«Հրապարակ». Փաշինյանի պատճառով երիտասարդը բաց է թողել ընդունելության քննությունները Fri, 28 Aug 2026 11:45:24 +0400…

1 ժամ ago