Ֆասթ Բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի տիտղոսային հովանավորը

Ֆասթ Բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի տիտղոսային հովանավորը

Fri, 06 Mar 2026 12:13:29 +0400


Ֆասթ Բանկը դարձել է հայկական ֆուտբոլի առաջատար «Փյունիկ» ակումբի կանանց և երիտասարդական թիմերի տիտղոսային հովանավորը, ինչպես նաև իր հովանու տակ է առել «Փյունիկ» ակադեմիայի երկու պատանեկան թիմերը:

Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը նշել է․ «Փյունիկ ֆուտբոլային ակումբի հետ այս համագործակցությունը մեր բնական արժեքների արտահայտումն է: Այս համագործակցությամբ մենք նաև ցանկանում ենք ներդրում ունենալ մեր ֆուտբոլասեր երեխաների աճի և զարգացմանը: Մենք վստահ ենք, որ համատեղ համագործակցությամբ կունենանք դրական արդյունք»:
«Փյունիկը» հայկական լեգենդար ֆուտբոլային ակումբ է՝ 16 չեմպիոնական տիտղոսով և 8 գավաթով։ Այս ակումբից են մեծ ֆուտբոլ ճանապարհել Հենրիխ Մխիթարյանին և Հայաստանի հավաքականի ոսկե սերնդի աստղերին։

«Փյունիկ» ՖԱ գլխավոր տնօրեն Սուրեն Բաղդասարյանը կարևորել է Բանկի հետ գործակցությունը․ «Հուսով ենք, որ Բանկի հետ համագործակցությունը շատ լուրջ առաջընթաց կապահովի», – ասել է նա:

Գործակցության մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը, Արտակ Դաշյանը և երևանյան թիմի այլ առաջատար ֆուտբոլիստներ։ Ավագյանը, իր հերթին, «Փյունիկը» համարում է իր երկրորդ տունը՝ շեշտելով, որ հենց այս ակումբում հանդես գալու ընթացքում են նրան նկատել և հնարավորություն տվել պաշտպանել ազգային ընտրանու գույները․ «Փյունիկի նպատակները միշտ Հայաստանի առաջնություններում եղել են բարձր, տիտղոսների համար ենք պայքարում, այս տարի նույնպես փորձելու ենք հաղթել չեմպիոնությունը և գավաթը», – ասել է նա։

Ֆասթ Բանկն այս գործակցությամբ շարունակում է ներդրումներ կատարել սպորտի ոլորտում։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Որեւէ կասկած կա՞, որ գործ ունենք մեծագույն խաբեբայի, ստախոսի հետ

«Հրապարակ». Որեւէ կասկած կա՞, որ գործ ունենք մեծագույն խաբեբայի, ստախոսի հետ Fri, 27 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով