Ադրբեջանը զորք է կուտակում Իրանի սահմանի երկայնքով

Ադրբեջանը զորք է կուտակում Իրանի սահմանի երկայնքով

Fri, 06 Mar 2026 12:52:24 +0400


Ադրբեջանի զինված ուժերն Իրանի սահմանի երկայնքով զորք են կուտակում։ Նշվում է, որ զորքի տեղակայումը չի սահամանփակվում միայն մի քանի գումարտակի տեղակայմամբ։ Այնտեղ են ուղղվում նաև տանկեր և զրահափոխադրիչներ, իսկ սահմանապահ ուժերի փոխարեն կոմանդո ստորաբաժանումներ։

«Սա ցույց է տալիս, որ իրավիճակը շատ ավելին է, քան պարզապես սովորական կանխարգելիչ միջոցառում։ Բացի այդ անօդաչու թռչող սարքերը մշատադիտարկում են տարածաշրջանի օդային տարածքը»,- գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական աղբյուրին։

Բացի այդ Իրանի սահմանի երկայնքով տեղակայվել են նաև շարժական դաշտային հոսպիտալներ, զինամթերքի բեռնատարներ և վառելիքի մատակարարման մեքենաներ։ Ըստ աղբյուրի՝ դա վկայում է, որ ադրբեջանական բանակը տարածաշրջանում զբաղեցրել է «երկարաժամկետ և մշտական» դիրք։

Տարածաշրջանին ուշադիր հետևող փորձագետներն ընդգծում են, որ ադրբեջանական բանակի այս քայլը տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածության արտացոլումն է, նշում է պարբերականը։

Հիշեցնենք, որ այս ամենը տեղի է ունենում Նախիջևանի վրա ենթադրաբար իրանանական ԱԹՍ-ներով հարձակման մասին լուրերից հետո։ Հավելենք նաև, որ այդ միջադեպից հետո Ալիևը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Իրանի հասցեին, սպառնացել հակահարված տալ, ինչպես նաև հանձնարարել Ադրբեջանի բանակը բերել մարտական լիարժեք պատրաստվածության, հրահանգել անհրաժեշտության դեպքում թիվ 1 զորակոչ հայտարարել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ դեր են խաղալու քրդերը Մերձավոր Արեւելքի նոր էսկալացիայում

Ինչ դեր են խաղալու քրդերը Մերձավոր Արեւելքի նոր էսկալացիայում Fri, 06 Mar 2026 13:15:10 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով