Ինչ դեր են խաղալու քրդերը Մերձավոր Արեւելքի նոր էսկալացիայում

Ինչ դեր են խաղալու քրդերը Մերձավոր Արեւելքի նոր էսկալացիայում

Fri, 06 Mar 2026 13:15:10 +0400


Մերձավորարեւելյան լրատ­վամիջոցների հրապարակումների համաձայն, Իրաքից քրդերը սկսել են մասնակցել Իրանի կրոնապետական վարչակարգի դեմ իրականացվող ռազմական արշավին։ Ըստ հրապարակումների, Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությունը քրդական զինված խմբավորումներին դիտարկում է որպես գործիք՝ Իրանի դեմ ճնշումն ավելացնելու համար, թեեւ պաշտոնապես քրդական շրջանակներից հայտարարություններ հնչել են, որ չեն ներքաշվելու այժմյան «մեծ հրդեհի» մեջ։ Միջազգային մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից խորհրդակցություններ են անցկացրել Իրաքյան Քուրդիստանի քուրդ առաջ­նորդների եւ իրանական ընդդիմադիր շրջանակների ղեկավարների հետ։ Խոսքը քուրդ զինված խմբավորումներին ցուցաբերվելիք աջակցության մասին է, որոնք գործում են իրանա-իրաքյան սահմանի երկայնքով։

Տարբեր աղբյուրների գնահատմամբ՝ ռեգիոնում ոչ պակաս, քան հազար իրանցի քրդական զինյալներ կան, որոնց մի մասը պատրաստ է ակտիվ աշխատել Թեհրանի դեմ։ Առհասարակ, եթե ուշադիր լինենք վերլուծաբաններին, ապա քրդական գործոնն ավանդաբար հանդիսանում է առավել զգայուն բաղադրիչներից մեկը ռեգիոնալ քաղաքականության ոլորտում։ Քրդերն ապրում են միանգամից մի քանի ռեգիոնալ երկրում՝ Իրան, Իրաք, Թուրքիա եւ Սիրիա։ Եվ քրդական զինված խմբավորումներին աջակցությունը արտաքին խաղացողների մոտ հաճախ դիտարկվում է որպես տվյալ երկրներից որեւէ մեկի վրա կենտրոնական իշխանության նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոց։ Իրանի համար քրդական շարժումների ակտիվացումը, ըստ փորձագետների, համարվում է լուրջ ռիսկ՝ ներքին անկայունության համար, հատկապես՝ սահմանամերձ շրջաններում։ Դրա համար է, որ Թեհրանն ավանդաբար բավականին խիստ ձեւով է արձագանքում ռեգիոնում ցանկացած ռազմական խմբավորման դիրքերի ամրացմանը։ Եթե հաջողվի քրդերին ներքաշել ներկայիս ռեգիոնալ «մեծ հրդեհի» մեջ, ապա հնարավոր է, որ զգալիորեն բարդանա Իրանի իշխանությունների գործը։ Նաեւ՝ կարող է տարածվել հարեւան երկրներում, որտեղ քրդերը զգալի թիվ եւ ուժ են ներկայացնում՝ նշում են վերլուծաբանները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իսկը երկու տիրոջ ծառա

Իսկը երկու տիրոջ ծառա Wed, 01 Apr 2026 18:45:39 +0400 Չեք պատկերացնի, թե որքան հեռատես…

10 րոպե ago

Ուղիղ եթերի մեջ եմ, այ ոչխար

Ուղիղ եթերի մեջ եմ, այ ոչխար Wed, 01 Apr 2026 18:45:21 +0400 Ուղիղ եթեր, հանդիպում…

10 րոպե ago

Կոկորդիլոսների մասնագետ Գարիկ Սարգսյանի հրճվանքը

Կոկորդիլոսների մասնագետ Գարիկ Սարգսյանի հրճվանքը Wed, 01 Apr 2026 18:34:43 +0400 ՔՊ-ականները չեն թաքցնում իրենց…

21 րոպե ago

Թրամփը Իրանում ցամաքային գործողություն կսկսի․ Դենիել Դեւիս

Թրամփը Իրանում ցամաքային գործողություն կսկսի․ Դենիել Դեւիս Wed, 01 Apr 2026 18:30:47 +0400 Ամերիկյան բանակի…

25 րոպե ago

ՔՊ-ի ու ՔՊ-ի պարագլխի հոգեվարքն աղմուկով է ուղեկցվում․ Դանիելյան

ՔՊ-ի ու ՔՊ-ի պարագլխի հոգեվարքն աղմուկով է ուղեկցվում․ Դանիելյան Wed, 01 Apr 2026 18:21:45 +0400…

34 րոպե ago

Համակենտրոնացման ճամբա՞ր, թե՞ գետտո. Սաքունցը վերակացուի պաշտոն է ուզում

Համակենտրոնացման ճամբա՞ր, թե՞ գետտո. Սաքունցը վերակացուի պաշտոն է ուզում Wed, 01 Apr 2026 18:15:20 +0400…

40 րոպե ago