Ֆրանսիան է՞լ է մասնակցում Իրանի դեմ պատերազմին․ արձագանք
Fri, 06 Mar 2026 16:00:51 +0400

Ֆրանսիան հերքել է Իրանի դեմ ռազմական գործողություններին իր մասնակցությունը։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարել է, որ Փարիզը չի մասնակցում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին։
Դեսպանատունը նաև հերքել է այն պնդումները, որ ամերիկյան ռազմական տեխնիկան տեղակայված է Մերձավոր Արևելքում գտնվող ֆրանսիական ռազմաբազաներում։
Հարկ է նշել, որ Իրանը զգուշացրել է եվրոպական երկրներին ռազմական գործողություններին չմիանալու մասին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր