Հայտնի ռեժիսորը կստանա «Ոսկյա արմավենու ճյուղ»
Fri, 06 Mar 2026 20:00:41 +0400
Նոր-զելանդացի հայտնի ռեժիսոր Պիտեր Ջեքսոնը կստանա «Ոսկյա արմավենու ճյուղ»։ Մրցանակը նրան կհանձնվի այս տարվա մայիսի 12-23-ը կայանալիք Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ։ Ջեքսոնին այդ պատվավոր մրցանակը կհանձնվի՝ կինեմատոգրաֆիայում ունեցած զգալի ավանդի համար։
Հիշեցնենք, որ Ջեքսոնը դեռ 1988 թվականին էր Կաննի փառատոն «ոտք դրել» իր առաջին «Վատ ճաշակով» կինոնկարով։ 2001 թվականին նա ցուցադրել էր «Մատանիների տիրակալի» առաջին մասից մի դրվագ։ Ռեժիսորը հայտարարել է, որ իր կինոկարիերայի մեծագույն պատիվներից է համարում «Ոսկյա արմավենու ճյուղ» ստանալը։ Հիշեցնենք, որ Ջեքսոնը համաշխարհային հռչակ է ձեռք բերել «Մատանիների տիրակալը» էպիկական վեպի էկրանավորմամբ։ Եռերգությունը կինովարձույթ է դուրս եկել 2001-03 թթ եւ ունեցել է ֆինանսական լուրջ հաջողություն։