Մարդկանց ֆռռացնելու արհեստը

Մարդկանց ֆռռացնելու արհեստը

Fri, 06 Mar 2026 22:45:00 +0400


Որքան էլ տհաճ լինի, պետք է խոտովանել, որ ՀՀ վարչապետի աթոռից կառչած, խայտառակ պարտության խորհրդանիշ անձն ինչ-որ կատեգորիայի մարդկանց գրավելու հարցում անգերազանցելի է: Նույնիսկ այն պարագայում, երբ «ուրախ ավտոբուսով» քարոզարշավի գնալով՝ «պեռաշկի» է ծամում: Ասեմ, որ կարկանդակ ուտելը՝ հատկապես տնական, բավական հաճելի զբաղմունք է: Եվ երբ այն զուգակցվում է գյուղացու հետ «բեսեդկայում» նարդի խաղալու հետ՝ հանգեցնում է քարոզչական որոշակի դրական արդյունքի: Եվ եթե դրան գումարենք մարդկանց ոչ միայն գրավելու, այլև ֆռռացնելու կամ մանիպուլյացնելու հանգամանքը, ապա կունենանք այն պատկերը, որ սովորաբար դրսևորվում է սոցհարցումների արդյունքում: Եթե էն գլխից ընդունենք, որ դրանք ներկայացնում են օբյեկտիվ պատկեր:

Ներկայացնեմ, թե ինչու եմ շեշտում օբյեկտիվ պատկերի անհրաժեշտությունը: Վերջերս համեմատական մի տվյալ էր հրապարակվել, կարծեմ, Նարեկ Կարապետյանի կողմից: Ասվել էր, որ Սամվել Կարապետյանի վարկանիշը 35 տոկոս է, իսկ Փաշինյանինը՝ 34 տոկոս: Որպես ընդդիմադիր հաճելի էր դա արձանագրելը: Սակայն քանի որ այնուհետև ոչինչ այլևս չներկայացվեց՝ դրա հավաստիության առումով մեջս կասկած ծագեց: Նախկինների օրոք զբաղվել եմ սոցհարցումներով և անձնական փորձից տեղյակ եմ, որ ընդամենը մեկ համեմատական տվյալի հրապարակումն ավելի շատ քարոզչական հնարք է, քան թե իրական հարցման տվյալ: Հատկապես որ բոլոր սոցհարցումներում, ցանկանանք դա, թե ոչ, Փաշինյանն առաջ էր ընդդիմադիր գործիչներից: Ինչը սովորական երևույթ է՝ հաշվի առնելով իշխանության ղեկավար լինելը:

Ինչևէ, այսօր հրապարակվել են ավելի քան 1500 հոգի ներառող հեռախոսային հարցման արդյունքները՝ նախաձեռնված Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից: Եթե իրականացնողը չլիներ ԲՐԵՎԻՍ ընկերությունը, ապա կմտածեի, որ ամերիկյան կազմակերպությունը փորձել է «դուխ» տալ Նիկոլին՝ արհեստականորչեն տոկոսներ վերագրելով նրան: Բայց քանի որ ծանոթ եմ ԲՐԵՎԻՍ-ի գործունեությանն արդեն երկու տասնամյակ, ինչպես նաև դրա ղեկավարին, ստիպված եմ ընդունել տվյալների ստույգ լինելը: Ըստ որի, վարչապետի աշխատակազմի նկատմամբ առկա է 46 տոկոս գոհունակություն: Բնականաբար, 47 տոկոսն էլ պետք է ընդուներ, որ Հայաստանը գնում է ճիշտ ուղղությամբ: Ինչպես չհիշես բոլշևիկյան կուսակցության առաջնորդ Վլադիմիր Լենինին վերագրվող՝ «Верной дорогой идёте, товарищи!» (Ճիշտ ուղի եք բռնել, ընկերներ) արտահայտությունը: Եվ այն հանգամանքը, որ գոհունակություն են հայտնել հիմնականում 56+ տարիքի գյուղաբնակ տղամարդիկ, վկայում է, որ նիկոլական մանիպուլյացիայի զոհերն առաջին հերթին հենց դրանք են: Իզուր չէր Նիկոլը նարդի խաղում նրանց հետ: Այս առումով էլ ինչպես չհիշես ՔՊ-ական նախկին երիտասարդի՝ հարևան Պողոսից դժգոգ լինելու հանգամանքն Ամուլսարի հանքավայրի շահագործման առումով:

Ժամանակին, հենց այդ տարիքում գյուղացիների հետ ակտիվորեն շփվելով՝ նկատել եմ, որ քաղաքականությունից ավելի շատ խոսում են հենց դրանք: Քանի որ նրանց միջանձնային շփումներն ավելի անմիջական են, քան քաղաքաբնակներինը: Բայց, միաժամանակ, հենց դրանք են հեռու իրականությանը ճշգրիտ գնահատական տալուց: Որովհետև նրանց հիմնական ինֆորմացիոն աղբյուրը հեռուստատեսությունն է և հատկապես հանրայինը: Ու հենց այդ պատճառով էլ դրանք ամենաշատն են ենթակա նիկոլական մանիպուլյացիաների: Ու այդ առումով գնահատելի է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության աշխատանքն այդ զանգվածի հետ: Եվ աշխատանքում էլ սոցիալ-տնտեսական հարցերի վրա շեշտադրում կատարելը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞ր մոր աչքին ես նայել, երբ որոշեցիր զոհաբերել իր որդուն

Ո՞ր մոր աչքին ես նայել, երբ որոշեցիր զոհաբերել իր որդուն Fri, 27 Mar 2026 15:45:10…

15 րոպե ago

Լրտեսության մեջ մեղադրվողն արդարացվել է

Լրտեսության մեջ մեղադրվողն արդարացվել է Fri, 27 Mar 2026 15:10:04 +0400 Պետական դավաճանության մեջ մեղադրվող…

51 րոպե ago

Հորդորում ենք խուճապի չմատնվել. ՆԳՆ

Հորդորում ենք խուճապի չմատնվել. ՆԳՆ Fri, 27 Mar 2026 15:04:22 +0400 ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի…

56 րոպե ago

140 մլն եվրոյի պատմությո՞ւն, թե՞ հերթական մանիպուլյացիա. ինչ էր անում Մարթա Կոսը Գյումրիում

140 մլն եվրոյի պատմությո՞ւն, թե՞ հերթական մանիպուլյացիա. ինչ էր անում Մարթա Կոսը Գյումրիում Fri, 27…

1 ժամ ago

Լրագրողները գործադուլ են անում

Լրագրողները գործադուլ են անում Fri, 27 Mar 2026 14:30:56 +0400 Իտալիայում օրը սկսվել է մամուլի…

1 ժամ ago

Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ

Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ Fri, 27 Mar…

2 ժամ ago