Ռեալ փաստեր միայն

Ռեալ փաստեր միայն

Sat, 07 Mar 2026 09:00:46 +0400


Այս օրերին եւ մինչեւ հունիսի 7-ը, ամեն օր հիշեք Գերմանիայի նշանավոր կանցլեր Օտտո Ֆոն Բիսմարկի խոսքերը. «Երբեք այնքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ»: Այս՝ առաջիկա ամիսներին դեռ շատ կստեն ու մեզ կմոլորեցնեն, կփորձեն ապակողմնորոշել ու կողմնորոշել, համոզել ու ներշնչել: Մի տրվեք այդ մանիպուլյացիաներին: Մի հավատացեք եւ ոչ մի սոցիոլոգիական հարցման արդյունքներին ու դրանցով մի կողմնորոշվեք ո՛չ ուժերի հարաբերակցության, ո՛չ ձեր անելիքների հարցում: Մի վստահեք եւ ոչ մի քաղաքագետի ու քաղաքագիտական վերլուծության: Մի լսեք ոչ մի խոստում եւ ապագայում ոսկե սարեր կառուցելու առաջարկ: Մի վախեցեք եւ ոչ մի սպառնալիքից ու մի հավատացեք ոմանց տեսլականներին` ո՛չ խաղաղության եւ ո՛չ էլ պատերազմի: Մի առաջնորդվեք ո՛չ ձեր անմիջական ղեկավարի, ո՛չ պաշտոն զբաղեցնող ազգականների, ո՛չ էլ փողատերերի խորհուրդներով: Առհասարակ, այն ամենը, ինչը հնարավոր չէ շոշափել, տեսնել, զգալ, ուշադրության մի արժանացրեք: Կհարցնեք` իսկ ինչպե՞ս կողմնորոշվենք եւ ո՞ւմ ընտրենք: Մի չափանիշ վերցրեք կողմնորոշման համար` ռեալ, շոշափելի փաստերը, արդեն կայացած իրողությունները: Ինչպիսի՞ կառավարում է իրականացրել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերջին 8 տարվա ընթացքում: Ինչպիսի՞ բարեկեցություն է ապահովել երկրում, ինչքանո՞վ ենք մենք խաղաղ ապրել այս 8 տարիներին, ի՞նչ են կառուցել ու ստեղծել: Ի՞նչ են ստեղծել իրենց կյանքի ընթացքում այն ուժերը, որոնք իշխանության չեն այսօր: Եթե ժամանակին իշխանության են եղել, ի՞նչ են արել պաշտոնավարման ընթացքում: Եթե իշխանության չեն եղել, ի՞նչ են ստեղծել` ի՞նչ շոշափելի արդյունք, ինչպիսի՞ աշխատանքային միջավայր, ի՞նչ են ասում նրանց մասին իրենց կուսակիցներն ու աշխատողները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հանձնվե՛ք, դա միակ պայմանն է․ Թրամփը՝ Իրանին

Հանձնվե՛ք, դա միակ պայմանն է․ Թրամփը՝ Իրանին Sat, 07 Mar 2026 16:00:00 +0400 ԱՄՆ նախագահ…

7 րոպե ago

Երբ կդադարեն տեղումները․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Երբ կդադարեն տեղումները․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին Sat, 07 Mar 2026 15:52:46 +0400 Latest…

15 րոպե ago

Կվերանան, բայց ընդդիմություն չեն դառնա

Կվերանան, բայց ընդդիմություն չեն դառնա Sat, 07 Mar 2026 15:45:00 +0400 Այսօր առավոտյան լրահոսն էի…

22 րոպե ago

«Սոցհարցումներ, որոնք հավաստում են իշխանության պարտությունը»․ Ռուբեն Մելքոնյան. Բլոգ

«Սոցհարցումներ, որոնք հավաստում են իշխանության պարտությունը»․ Ռուբեն Մելքոնյան. Բլոգ Sat, 07 Mar 2026 15:30:00 +0400…

37 րոպե ago

Սովորեցրե՞լ ես Գառնիկ․ Ինչպես է Արարատ Միրզոյանը օգնականի երեխաներին Փաշինյանի մոտ բերում (տեսանյութ)

Սովորեցրե՞լ ես Գառնիկ․ Ինչպես է Արարատ Միրզոյանը օգնականի երեխաներին Փաշինյանի մոտ բերում (տեսանյութ) Sat, 07…

52 րոպե ago

ԱՄՆ-ն հրատապ կարգով Իսրայելին կվաճառի 12,000 ռումբ

ԱՄՆ-ն հրատապ կարգով Իսրայելին կվաճառի 12,000 ռումբ Sat, 07 Mar 2026 15:00:00 +0400 ԱՄՆ Պետքարտուղարությունը…

1 ժամ ago