Փաշինյանի այցից առաջ Գյումրին «ոստիկանապատվել» է․ քաղաք են բերվել նաև այլ մարզերի ուժեր

Փաշինյանի այցից առաջ Գյումրին «ոստիկանապատվել» է․ քաղաք են բերվել նաև այլ մարզերի ուժեր

Sat, 07 Mar 2026 12:52:34 +0400


Նիկոլ Փաշինյանը այսօր իր թիմի հետ հերթական մարզային այցն է իրականացնում` ուրախ ավտոբուսով։ Այցի ուղղությունը դեպի Շիրակի մարզ է, որի շրջանակում նախատեսվում է նաև այցը Գյումրի։

Մեր տեղեկություններով՝ նրանք մտադիր են հանդիպում ունենալ գյումրեցիների հետ, ինչպես նաև շրջել քաղաքում։
Թերևս հենց այս այցով է պայմանավորված այն, որ այս պահին Գյումրիում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։

Քաղաքի տարբեր հատվածներում նկատվում է ուժեղացված ոստիկանական հսկողություն։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրի են տեղափոխվել նաև այլ մարզերի ոստիկաններ։ Մասնավորապես, տեղեկություններ կան, որ քաղաք են բերվել ոստիկանության ծառայողներ նաև Արմավիրի մարզից։

Նշենք նաև, որ մեր հավաստի տեղեկություններով` ՔՊ֊ականների հիմնական կանգառը Արթիկն ու Մարալիկն են, որտեղ ՔՊ֊ական համայնքապետները պատրաստված սպասում են իրենց թիմակիցներին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՔՊ-ականները որոշել են մարզկենտրոն Գյումրի մտնել, եթե միայն ավելորդ ժամանակ ունենան։

Մեր տեսեկություններով՝ վստահ չեն, որ արժի Գյումրի մտնել, չգիեն ինչ հյուրընկալության կարժանան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հաջորդ սերիալում արցախցի մի տատիկի է  շալակած տանելու․․․

Հաջորդ սերիալում արցախցի մի տատիկի է  շալակած տանելու․․․ Sat, 07 Mar 2026 19:15:00 +0400 Փաշինյանի…

11 րոպե ago

ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցվել է 183 քաղաքացի

ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցվել է 183 քաղաքացի Sat, 07 Mar 2026 19:00:10…

26 րոպե ago

Երբ Փաշինյանը մտել է Յոթ Վերք, հավատացյալների մի մասը դուրս է եկել եկեղեցուց

Երբ Փաշինյանը մտել է Յոթ Վերք, հավատացյալների մի մասը դուրս է եկել եկեղեցուց Sat, 07…

41 րոպե ago

Աշխարհահռչակ երգչուհին համաձայնել է բուժվել՝ ոստիկանների տեսադաշտում հայտնվելուց հետո

Աշխարհահռչակ երգչուհին համաձայնել է բուժվել՝ ոստիկանների տեսադաշտում հայտնվելուց հետո Sat, 07 Mar 2026 18:30:39 +0400…

55 րոպե ago

«Չամիչով բուլկին» ու Փաշինյանը համագործակցելու են․ միասին կատարեցին «Ուր որ գնաս, հետդ կգամ»֊ը

«Չամիչով բուլկին» ու Փաշինյանը համագործակցելու են․ միասին կատարեցին «Ուր որ գնաս, հետդ կգամ»֊ը Sat, 07…

1 ժամ ago

«Այս կոտրված, պարտված վիճակը սազական չէ մեզ՝ աշխարհի հայությանը»․ Գագիկ Ծառուկյան․ ԲԼՈԳ

«Այս կոտրված, պարտված վիճակը սազական չէ մեզ՝ աշխարհի հայությանը»․ Գագիկ Ծառուկյան․ ԲԼՈԳ Sat, 07 Mar…

1 ժամ ago