Որքան է կազմում Լիոնել Մեսիի աշխատավարձը՝ «Ինտեր Մայամիում»
Sat, 07 Mar 2026 13:30:00 +0400
«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր, արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբում տարեկան ստանում է 70-80 միլիոն դոլարի աշխատավարձ։ Այս մասին հայտարարել է ակումբի սեփականատեր Խորխե Մասը՝ Bloomberg-ի փոխանցմամբ։ Հիշեցնենք, որ Մեսին «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս սկսած 23 թվականից։ Մասը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ են գլոբալ մակարդակի հովանավորներ, քանի որ ֆուտբոլիստները թանկ արժեն եւ նրանց պետք է վճարել։ Որպես օրինակ բերել է 38-ամյա Մեսիին՝ հայտարարելով, որ տարեկան նրան վճարում է 70-80 միլիոն դոլար եւ չի փոշմանել, քանի որ նա արժի դրան։ Մասը սակայն չի ասել, թե կոնկրետ ինչ պայմաններ են արձանագրված Մեսիի հետ ունեցած պայմանագրում։