Ադրբեջանցի դիվանագետները լքել են Իրանը․ ի՞նչ է կատարվում
Sat, 07 Mar 2026 14:00:00 +0400
Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունից աշխատակիցների տարհանումն ավարտվել է։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ ի պատասխան APA-ի հարցման։
Երեկ Բաքվում Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հանձնարարականներ են տրվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան և Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսության աշխատակիցների տարհանման վերաբերյալ։