Նոր զարգացում՝ «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի գործով

Նոր զարգացում՝ «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի գործով

Sat, 07 Mar 2026 14:15:00 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Գևորգ Միքայելյանի՝ Օշականցի Գևորիկի վերաբերյալ քրեական գործը դատախազությունը հաստատել է եւ այն ուղարկել դատարան՝ քննության։ Քանի որ քրգործը նոր է ուղարկվել Արագածոտնի մարզի դատարան, դեռեւս որեւէ դատավորի չի մակագրվել։

Օշականցի Գեւորկը ձերբակալվել է նախորդ տարի՝ նոյեմբերին 6-ին, նա գտնվում է կալանքի տակ։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի Գ․Միքայելյանը ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ից պահանջել եւ ստացել է 250 հազար դոլարի չափով անօրինական օգուտ։

Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին․ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը գործելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, ստեղծելով և ղեկավարելով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներից տեղեկանալով, որ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ն ՌԴ-ում ծավալած գործունեության ընթացքում մեծ գումարներ է վաստակել, նրանից պահանջել է 250 հզր ԱՄՆ դոլար գումարի չափով անօրինական օգուտ։

Հ.Մ.-ի քույրը, տեղեկանալով նկարագրված խնդիրների մասին, դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ս.Հ.-ին, ով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման և անօրինական օգուտ ստանալու նպատակով ստանձնել է առաջացած գումարային խնդրի լուծումը:

Արդյունքում, Ս.Հ.-ի և Գ.Մ.-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել պահանջված գումարի փոխարեն առավել նվազ՝ 66 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 25 մլն 522 հզր 200 ՀՀ դրամ վճարելու շուրջ, որը տուժողի կողմից փոխանցվել է Գ.Մ.-ին:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը), 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը), իսկ Ս.Հ.-ի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը)»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հանձնվե՛ք, դա միակ պայմանն է․ Թրամփը՝ Իրանին

Հանձնվե՛ք, դա միակ պայմանն է․ Թրամփը՝ Իրանին Sat, 07 Mar 2026 16:00:00 +0400 ԱՄՆ նախագահ…

4 րոպե ago

Երբ կդադարեն տեղումները․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Երբ կդադարեն տեղումները․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին Sat, 07 Mar 2026 15:52:46 +0400 Latest…

12 րոպե ago

Կվերանան, բայց ընդդիմություն չեն դառնա

Կվերանան, բայց ընդդիմություն չեն դառնա Sat, 07 Mar 2026 15:45:00 +0400 Այսօր առավոտյան լրահոսն էի…

19 րոպե ago

«Սոցհարցումներ, որոնք հավաստում են իշխանության պարտությունը»․ Ռուբեն Մելքոնյան. Բլոգ

«Սոցհարցումներ, որոնք հավաստում են իշխանության պարտությունը»․ Ռուբեն Մելքոնյան. Բլոգ Sat, 07 Mar 2026 15:30:00 +0400…

34 րոպե ago

Սովորեցրե՞լ ես Գառնիկ․ Ինչպես է Արարատ Միրզոյանը օգնականի երեխաներին Փաշինյանի մոտ բերում (տեսանյութ)

Սովորեցրե՞լ ես Գառնիկ․ Ինչպես է Արարատ Միրզոյանը օգնականի երեխաներին Փաշինյանի մոտ բերում (տեսանյութ) Sat, 07…

49 րոպե ago

ԱՄՆ-ն հրատապ կարգով Իսրայելին կվաճառի 12,000 ռումբ

ԱՄՆ-ն հրատապ կարգով Իսրայելին կվաճառի 12,000 ռումբ Sat, 07 Mar 2026 15:00:00 +0400 ԱՄՆ Պետքարտուղարությունը…

1 ժամ ago