Կիրակի , 9 Օգոստոսի 2026

Գեներալին մահապատժի են ենթարկել Իրանում․ ԶԼՄ

Գեներալին մահապատժի են ենթարկել Իրանում․ ԶԼՄ

Sat, 07 Mar 2026 17:00:00 +0400


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) էլիտար «Ղուդս» ուժերի նախկին հրամանատար Իսմայիլ Քաանին, հնարավոր է, մահապատժի է ենթարկվել Իսրայելի հետախուզական գործակալություն «Մոսսադի» հետ համագործակցելու կասկածանքով:

Այս մասին հայտնել է «National News»-ը՝ հղում անելով մի քանի աղբյուրներից ստացված չհաստատված հաղորդագրությունների:

Ըստ թերթի՝ ԱՄՆ-Իսրայելական հարվածների հետևանքով գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և Իրանի ուժային մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների մահից հետո, ողջ մնացած Քաանին կասկածվել է «Մոսսադի» համար աշխատելու մեջ:

Համացանցում հայտնվել են պնդումներ, որ ԻՀՊԿ-ն ձերբակալել և մահապատժի է ենթարկել գեներալին: Այլ հաղորդագրություններ ենթադրում են, որ նրան թույլատրվել է ինքն իրեն կրակել:

Քաանին «Ղուդս» ուժերի ղեկավարությունը ստանձնել է 2020 թվականին՝ Բաղդադում ԱՄՆ ուժերի կողմից նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: Նրա մահապատժի պաշտոնական հաստատում չկա:

Մարտի 1-ին հայտարարվեց, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ընտանիքի չորս անդամներ զոհվել են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության վրա իրականացված ավիահարվածների հետևանքով: Մահացածների թվում էին Խամենեիի դուստրը, փեսան, թոռը և նրա հարսներից մեկը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կիևը պնդում է՝ վերջին կես տարում ռուսները ոչ մի հաջողություն չեն գրանցել

Կիևը պնդում է՝ վերջին կես տարում ռուսները ոչ մի հաջողություն չեն գրանցել Fri, 10 Jul …