«Հրապարակ»․ Որքա՞ն գումարով է ՔՊ-ն վարձակալել մարզահամերգային համալիրը

«Հրապարակ»․ Որքա՞ն գումարով է ՔՊ-ն վարձակալել մարզահամերգային համալիրը

Thu, 09 Apr 2026 08:05:31 +0400


Օրերս մարզահամերգային համալիրում Փաշինյանի մասնակցությամբ 2 միջոցառում էր անցկացվել։

Ապրիլի 4-ին մեծ դահլիճում տեղի ունեցավ ՔՊ համագումարը, երեկոյան, փոքր դահլիճում՝ Վարչաբենդի հանդեսը։

Մարզահամերգայինի տնօրեն Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու դահլիճն էլ Փաշինյանի թիմին տրամադրվել է վարձակալությամբ։ «Փոքր դահլիճի համար վճարել են 3 մլն դրամ, մեծ դահլիճի համար՝ 5 մլն»,- ասաց նա։

Դիտարկմանը` բայց այլ քաղաքական ուժերին անհամեմատ ավելի բարձր գնով եք վարձակալության հանձնում, մեզ ասել են, որ մինչեւ 15 մլն դրամ է վարձավճարը, Ղազարյանն արձագանքեց․ «Չկա նման բան, մենք բոլոր քաղաքական ուժերին նույն պայմաններն ենք առաջարկել, «Ուժեղ Հայաստան»-ին էլ էինք նույն գնով տվել, մյուսներին էլ»։

«Հայաստան» դաշինքից մեզ ասացին, որ իրենք 6 միլիոն դրամ վճարել են փոքր դահլիճի համար, 15 միլիոն` մեծի: Նույն գներն են նշում նաեւ երաժիշտները:

Հայ երգիչներից մեկի պրոդյուսերը մեզ հայտնեց, որ փոքր դահլիճի վարձակալության գումարը կազմում է 5-6 միլիոն դրամ` կախված սեզոնից, մեծինը` 10-15 միլիոն, իսկ ֆոյեի` նախասրահի վարձակալության գները պարզել չհաջողվեց, քանի որ, բացի Փաշինյանից, այդ տարածքը ոչ մի քաղաքական ուժ չի վարձակալել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Լռությունը կամ մեղմ բառապաշարը դառնում են համակրանքի կամ անտարբերության նշան

«Հրապարակ»․ Լռությունը կամ մեղմ բառապաշարը դառնում են համակրանքի կամ անտարբերության նշան Fri, 01 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով