Հինգշաբթի , 27 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ Արձակուրդում գտնվելիս հրամաններ է ստորագրել

«Հրապարակ»․ Արձակուրդում գտնվելիս հրամաններ է ստորագրել

Wed, 26 Aug 2026 08:15:37 +0400


Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն իրեն 12 օր չվճարվող արձակուրդ է տրամադրել` օգոստոսի 10-ից մինչև օգոստոսի 21-ը եւ որոշման մեջ նշել է, որ մինչև չվճարվող արձակուրդից իր վերադառնալը՝ համայնքի ղեկավարի աշխատանքային պարտականությունները կկատարի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Մկրտչյանը:

Համայնքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այդ օրերին քաղաքապետը ե՛ւ արձակուրդում է եղել, ե՛ւ մի շարք որոշումներ է կայացրել, մասնավորապես՝ հողամասի գործառնական նշանակություն է փոխել, հաստատել է Թալինի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2026թ-ի օգոստոսի 14-ին անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմը, օգոստոսի 13-ին սոցիալական օգնություն է տրամադրել 5 ընտանիքների՝ շինանյութ ձեռք բերելու համար, վիրահատության ծախսերը մասնակի փոխհատուցելու վճար է փոխանցել։

Տավրոս Սափեյան ու Սերգեյ Մկտրչյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին, ուստի հրապարակավ հարց ենք տալիս Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանին` եթե Դուք արձակուրդում եք, ՏԻՄ օրենքի որ կետո՞վ եք արձակուրդ գտնվելու ընթացքում որոշումներ կայացրել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թումանյանն առանց պայքարի հանձնեցին ՔՊ-ին

Թումանյանն առանց պայքարի հանձնեցին ՔՊ-ին Mon, 24 Aug 2026 18:45:37 +0400 Լոռու մարզի Թումանյան համայնքում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով