Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Wed, 26 Aug 2026 08:20:03 +0400


Հուլիսի 7-ից կալանքի մեջ գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակցություններն ընտանիքի հետ թեեւ բաց են, սակայն, մեր տեղեկություններով, նա թույլ չի տալիս, որ հարազատներն իրեն այցելեն։

Մեզ հետ զրույցում Ծառուկյանի շահերի պաշտպան Էմին Խաչատրյանն ասաց․ «Հարազատների համար տեսակցությունները բաց են, բայց հարազատները չեն տեսակցել՝ պայմանավորված նրանով, որ Ծառուկյանը չի ցանկանում։ Էնպես չի, որ իր վիճակը վատ է, բայց կինը, աղջիկները, մայրը ի՞նչ իմաստ ունի գան կալանավայր, կարիքը չի տեսնում»։

Սա այն դեպքն է, երբ հայ տղամարդը չի ուզում, որ կինն ու աղջիկները մտնեն կալանավայր, սթրես ապրեն: Ինչ վերաբերում է Ծառուկյանի առողջական վիճակին, որը դիաբետ ունի, եւ այն պարբերաբար սրվում է, Խաչատրյանը նշեց․ «Ստաբիլ է առողջական վիճակը, իսկ ինչ վերաբերում է պահման պայմաններին, երբեւէ, որեւէ անգամ պահման պայմաններից չի բողոքել, ըստ էության, ստանդարտ պայմաններ են»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց

Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Fri, …