Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

Զբոսայգու խոստումը և սուտը. Վահրամ Գևորգյանը՝ Մուրադյանի հնգամյա ծրագրի մասին

Զբոսայգու խոստումը և սուտը. Վահրամ Գևորգյանը՝ Մուրադյանի հնգամյա ծրագրի մասին

Tue, 24 Nov 2026 17:38:37 +0400


Սևան համայնքի ղեկավարի թեկնածու, «Միասնական համայնք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Վահրամ Գևորգյանը շարունակում է քարոզարշավը համայնքի բնակավայրերում։ Բնակիչների հետ հանդիպումներից մեկում նա անդրադարձել է համայնքի գործող ղեկավար Սարգիս Մուրադյանի ներկայացրած 2022–2026 թվականների հնգամյա զարգացման ծրագրին, որը պետք է կատարված լիներ այս տարվա դրությամբ։

Այդ ծրագրով նախատեսված էր «Սևանի քաղաքային զբոսայգու վերականգնում՝ այն դարձնելով մշակույթի և ժամանցի տարածաշրջանային զբոսայգի»։ Սակայն, ինչպես նշել է Վահրամ Գևորգյանը, հնգամյա ժամկետը լրանում է, իսկ զբոսայգում որևէ աշխատանք չի կատարվել։ «Մուրադյան Սարգիսը սուտ է խոսում, եթե մի ծառ տնկել է զբոսայգում, ուրեմն համարեք, որ ծրագիրը կատարել է»,– ասել է նա։

Վահրամ Գևորգյանը կոչ է արել ընտրողներին թեկնածուներին գնահատել ոչ թե խոսքերով, այլ կատարած աշխատանքով։ «Միասնական համայնք» կուսակցությունը նոյեմբերի 29-ի ընտրություններին մասնակցում է թիվ 6 համարով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պաշտոնավարում է ՀՀԿ-ի ժամանակներից մինչ այսօր

Պաշտոնավարում է ՀՀԿ-ի ժամանակներից մինչ այսօր Fri, 20 Nov 2026 14:15:38 +0400 Նոյեմբերի 29-ին Աշտարակ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով