Օլեգ Գազմանովի պրոդյուսերին կալանավորել են
Sat, 07 Mar 2026 19:30:00 +0400

Մոսկվայի Բասմաննի շրջանային դատարանը նախնական կալանքի է ուղարկել արտիստ Օլեգ Գազմանովի պրոդյուսերին։ Նա անցնում է որպես ֆիգուրանտ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ հեղինակային իրավունքի խախտման գործով։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումներից։ Գազմանովի պրոդյուսերին առաջադրվել է մեղադրանք ՌԴ ՔՕ հոդված 159-րդ կետ 4-րդի եւ ՔՕ հոդված 146-րդի հատկանիշներով՝ խարդախություն եւ հեղինակային եւ հարակից իրավունքների խախտում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր