Իմիտացիոն հարձակումներ

Իմիտացիոն հարձակումներ

Sat, 07 Mar 2026 21:45:00 +0400


Մեր հարևան Իրանի վրա ամերիկյան և իսրայելական ռմբահարումների ու հրթիռակոծումների շրջանակում վերջին մի քանի օրը Հայաստանում լայնորեն քննարկվող հարցը իրանական ԱԹՍ-ների գրոհն էր Նախիջևանի ուղղությամբ: Ավելի ճիշտ գրոհի իմիտացիան, քանի որ 4 անօդաչու սարքից երկուսն ընկել էին դաշտում, մեկը օդանավակայանի կից կառույցի վրա, մեկն էլ դպրոցի մոտակայքում: Ներկայացված պատկերը վկայում է, որ իրականում ոչ մի հարձակում էլ չի եղել: Որովհետև անցել են այն ժամանակները, երբ իրանական «շահեդները» թիրախից տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր մետր հեռու էին հարվածում: Եվ, բացի դրանից, ո՞րն էր, այնուամենայնիվ, «շահեդների» թիրախը: Պարզ է, որ դա երկրորդական կարգի քաղաքացիական օդանավակայանը չէր և ոչ էլ դպրոցը կամ էլ ինչ-որ դաշտ:

Բայց երբ նկատի ենք ունենում Ադրբեջանի ղեկավարության և հատկապես Իլհամ Ալիևի ռեակցիան, ապա դա ավելի սազում էր սադրանքից հետո բռունցք թափահարելուն: Ինչն, ի դեպ, «չշշկռվելիք գերագույնի» շնորհիվ Իլհամը սովորություն է դարձրել 2021 թվականից այս կողմ: Այս հարցում համատեղվում են Ադրբեջանի, Թուրքիայի և, ինչու չէ, նաև ԱՄՆ-ի շահերը: Մեղադրել Իրանին և հակաքայլ կատարելու միջոցով կրկին ակտիվացնել Իրանի հյուսիս, հյուսիս-արևելյան մասի ադրբեջանական բնակչության ցանկությունը միանալաու «մայր» Ադրբեջանին: Ինչն առաջին անգամ դրսևորվել էր նախորդ դարի 90-ականների սկզբներին Խորհրդային Միության կազմաքանդվելուց հետո: Երբ հյուսիսից ու հարավից մարդիկ հատեցին Ադրբեջան-Իրան սահմանը, և մի քանի օր այն գոյություն չուներ:

Ի դեպ, հենց նույն օրը (կամ օրերին) հայտնի դարձավ, որ իրանական հրթիռը հատել է Թուրքիայի սահմանը: Ինչը կրկին օգտագործվեց ընդդեմ Իրանի, սակայն այդ դեպքում պաթոսը շատ ավելի թույլ էր: Որովհետև Իրանի տարածքի նկատմամբ Թուրքիան նկրտումներ չունի: Եվ բացի դրանից, եթե հրաշք պատահեր ու Իլհամին հաջողվեր մասնատել Իրանը, կծագեր երկրի արևելքում բնակվող քրդերի անկախության կամ գոնե ինքնավարության հարցը, ինչը բացարձակ ձեռ չի տալիս Թուրքիային: Իսկ որ Իլհամը նման նկրտումներ ունի, վկայում է Իրանի ղեկավարությանն ուղղված մեղադրանքի բովանդակությունը: Ըստ որի, որպես ահաբեկչական հարձակումների թիրախ, ԱԹՍ-ներից բացի, եղել են Բաքու-Ջեյհան նավթատարը, Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը, լեռնային հրեական համայնքի և Աշքենազի սինագոգի առաջնորդներից մեկը: Եվ խիստ զարմանալի պատահականությամբ, «ահաբեկիչները» ձերբակալվել են Նախիջևանում ԱԹՍ-ների անհաջող հարձակումից անմիջապես հետո:

Բայց քանի որ 44-օրյա պատերազմի հաղթանակից խիստ ոգևորված Իլհամը որոշել է բաց չթողնել հարմար պահը և փորձել Ադրբեջանին միացնելու ադրբեջանցիներով բնակեցված Իրանի հյուսիսային տարածքը, ապա ամեն ինչ էլ կարող էր տեղի ունենալ: Ու ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն էլ կարող էր հայտարարել, որ «Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները սերտ կապի մեջ են Նախիջևանի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետ կապված»: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն էլ պետք է ադրբեջանցի գործընկերոջն անհանգստությունը հայտներ միջադեպերի առնչությամբ: Բաքվից էլ շնորհակալություն հայտնեին նման անհանգստութւյուն հայտնած երկրներին և այդ թվում Հայաստանին: Չնայած ՀՀ-ում Իրանի դեսպանությունը մեղադրել է Բաքվին Նախիջևանին հարվածելու իմիտացիայի կազմակերպման մեջ: Ու ճիշտ է արել, քանի որ բացահայտվել է, որ Նախիջևանի ուղղությամբ արձակված իբր իրանական ԱԹՍ-ի վրա երևում է ադրբեջաներեն գրառում:

ՀԳ. Քանի որ խոսվեց իմիտացիայի մասին, ապա չեմ կարող չհիշատակել ՀՀ ԱԱԾ շենքի ուղղությամբ կեսգիշերին ենթադրաբար «Մոլոտովի կոկտեյլի» իմիտացիոն արձակումը: Որ հետո պետք է կապեին Սամվել Կարապետյանի անվան հետ: Ու վստահաբար կփորձեն դա օգտագործել, որպեսզի արգելեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասնակցությունն ԱԺ ընտրություններին: Ինչն էլ, վստահաբար, կողջունվի ողջ Արևմուտքի կողմից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել բոլոր երկրների գերիշխանությունը. Արամ Ա

Կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել բոլոր երկրների գերիշխանությունը. Արամ Ա Sat, 07 Mar…

8 րոպե ago

Եթե նման խայտառակություն լիներ իմ ժամանակ, ինձ կուտեին, չէին ների․ Ռոբերտ Քոչարյան

Եթե նման խայտառակություն լիներ իմ ժամանակ, ինձ կուտեին, չէին ների․ Ռոբերտ Քոչարյան Sat, 07 Mar…

21 րոպե ago

Մասկատ-Երևան թռիչքի տոմսեր ունեցողները կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից

Մասկատ-Երևան թռիչքի տոմսեր ունեցողները կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից Sat, 07 Mar 2026 23:15:12…

23 րոպե ago

Իշխանության անպատասխանատվությունը բերում է ծանր հետեւանքներ․ Ռոբերտ Քոչարյան

Իշխանության անպատասխանատվությունը բերում է ծանր հետեւանքներ․ Ռոբերտ Քոչարյան Sat, 07 Mar 2026 23:08:00 +0400 Եթե…

31 րոպե ago

Կարող եմ երրորդ անգամ երկիրը ղեկավարել

Կարող եմ երրորդ անգամ երկիրը ղեկավարել Sat, 07 Mar 2026 23:00:14 +0400 Ես, որպես առաջնորդ,…

38 րոպե ago

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Ինչ իրավիճակ է ճանապարհներին Sat, 07 Mar 2026 23:00:00 +0400 ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության…

39 րոպե ago