Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները վաղը բողոքի ակցիա են իրականացնելու
Sat, 07 Mar 2026 21:41:24 +0400

Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները ՀՀ կառավարության շենքի դիմաց վաղը՝ մարտի 8-ին, բողոքի ակցիա են իրականացնելու` շարունակելով պահանջել իրենց որդիների վերադարձը հայրենիք ու ընտանիք։ Մարտի 8-ը՝ մայրության ու գեղեցկության օրը հատուկ են ընտրել:
Հիշեցնենք, որ 44-օրյա մարտական գործողությունների հետևանքով մինչ օրս անհայտ է 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի գտնվելու վայր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր