Ովքե՞ր են զոհվել․ Իրաքը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին և Իրանին
Wed, 25 Mar 2026 10:30:28 +0400

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը բողոքի հայտագրեր է հղել ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոշուա Հարիսին և Բաղդադում Իրանի դեսպան Մոհամմադ ալ-Սադեքին՝ Իրաքի քրդերի դիրքերի վրա հարձակումների կապակցությամբ։
Իրաքի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է բողոքի նոտաների հանձնման մասին։ Հավելել, որ երկրի արտաքին գործերի նախարարությունը մտադիր է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ագրեսիայի ցանկացած գործողության վերաբերյալ։
Բողոքի նոտաները հրապարակվել են ի պատասխան Անբար նահանգում իրանամետ Հաշդ ալ-Շաաբիի շտաբ-բնակարանի վրա ավիահարվածների, որոնց հետևանքով զոհվել է խմբավորման հրամանատար Սաադ Դաուեյը և նրա մի քանի կողմնակիցներ, ինչպես նաև Էրբիլում քրդական Փեշմերգա գվարդիայի շտաբ-բնակարանի վրա Իրանի կողմից հասցված հարվածների։
Հիշեցնենք՝ Reuters գործակալությունը, հղում անելով Իրաքի անվտանգության և առողջապահության աղբյուրներին, հաղորդել է, որ Իրաքի ժողովրդական զորահավաք ուժերի (ԺԶՈՒ) օբյեկտի վրա ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարտիկ, այդ թվում՝ ԺԶՈՒ-ի Անբարում գործողությունների հրամանատարը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր