Իրանի քարտեզը կարող է փոխվել հակամարտությունից հետո. Թրամփ
Sun, 08 Mar 2026 12:00:31 +0400

Իրանի քարտեզը կարող է փոխվել Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ հակամարտությունից հետո, խոստովանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։
Թրամփին հարցրել են, թե արդյոք Իրանի քարտեզը նույնը կմնա պատերազմից հետո։ Նախագահը պատասխանեց. «Ես դա չեմ կարող ասել։ Հավանաբար՝ ոչ»։
Ավելին, Թրամփը նշեց, որ կնախընտրեր, որ Իրանի նոր առաջնորդը լինի այնպիսի մեկը, ով «չի ներքաշի իրանցիներին պատերազմի մեջ»։
«Այո։ Մենք կարիք չունենք վերադառնալու հինգ կամ տասը տարին մեկ դրա համար։ Մենք ուզում ենք ընտրել մի նախագահ, որը չի ներքաշի նրանց [իրանցիներին] պատերազմի մեջ», – պատասխանել է նախագահը այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը ցանկանում է մասնակցել Իրանի հաջորդ առաջնորդի ընտրությանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր