Երկուշաբթի , 9 Մարտի 2026

Ստեղծելու ենք պետություն, որտեղ կանայք ու տղամարդիկ հավասար հնարավորություններ ունեն. Թաթոյան

Ստեղծելու ենք պետություն, որտեղ կանայք ու տղամարդիկ հավասար հնարավորություններ ունեն. Թաթոյան

Sun, 08 Mar 2026 14:16:52 +0400


«Միասնության թեւեր» նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը շնորհավորել է Մարտի 8–ի կապակցությամբ։

«Կանանց ներդրումն ընտանիքում, հասարակության մեջ և պետության զարգացման գործում չի կարելի հիշել կամ գնահատել միայն Կանանց միջազգային օրվա առիթով։ Այդ ներդրումը մեր կյանքի անբաժանելի մասն է ամեն օր։

Ես ուզում եմ, որ Հայաստանը լինի այնպիսի երկիր, որտեղ կանանց արժանապատվությունն ու իրավունքները պաշտպանված են ոչ միայն օրենքի պահանջով, այլ որովհետև դա մեր հասարակության բնական արժեքն է։

Կանանց ուժը, նվիրվածությունը և իմաստությունն այն հիմքերից են, որոնց վրա կառուցվում է մեր ժողովրդի ապագան։

Մենք ստեղծելու ենք պետություն, որտեղ կանայք ու տղամարդիկ հավասար հնարավորություններ ունեն, նույն պաշտոնի համար վարձատրվում են հավասար, որտեղ պետական պաշտոններում կանանց գնահատում են իրապես, որտեղ ընտանիքում կանանց նկատմամբ բռնությունը տեղ չունի, որտեղ պետությունը կանգնած է մայրացող, մայրության արձակուրդից աշխատանքի վերադարձող կնոջ կողքին։

Մենք այս ամենն անել կարող ենք, ուրեմն պետք է անենք»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և սպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էսկալացնելու

Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և սպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էսկալացնելու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով