Չորեքշաբթի , 29 Ապրիլի 2026

Վաղն էլ որ ասեն՝ Հայաստանը Միութենական պետություն պետք է մտնի, ի՞նչ պիտի ասի

Վաղն էլ որ ասեն՝ Հայաստանը Միութենական պետություն պետք է մտնի, ի՞նչ պիտի ասի

Thu, 02 Apr 2026 12:01:30 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը հնչել էր Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում՝ կապված Ղարաբաղի հարցի հետ։

Լրագրողների հետ զրույցում պատգամավորը տարակուսանք է հայտնել այն մոտեցման առնչությամբ, ըստ որի՝ Հայաստանի դիրքորոշումը պայմանավորվել է այլ պետության քայլերով։ Նրա գնահատմամբ՝ նման հայտարարությունը չի համապատասխանում անկախ պետության ղեկավարին, քանի որ երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը պետք է ձևավորվի սեփական շահերից ելնելով, այլ ոչ թե երրորդ երկրների դիրքորոշումներից կախված։

«Վաղն էլ որ ասեն՝ Հայաստանը Միութենական պետություն պետք է մտնի, ի՞նչ պիտի ասի՝ լավ, որ դուք ասում եք, ուրեմն՝ վե՞րջ, այդպե՞ս պետք է լինի։ Դա մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք՝ անկախ նրանից, թե երրորդ երկրները, այլ պետություններ ինչ վերաբերմունք ունեն այդ հարցի վերաբերյալ։ Դա է անկախ պետություն լինելը»,- նշել է նա:

«Մենք Ղարաբաղը ճանաչել ենք Ադրբեջանի մաս այն բանից հետո, երբ դա արել է ՌԴ-ն»,- երեկ, հիշեցնենք, Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել էր Փաշինյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Երբեմնի «դուխովները» վախեցած են եւ «ստրախ են գանյատ անում»

«Հրապարակ». Երբեմնի «դուխովները» վախեցած են եւ «ստրախ են գանյատ անում» Wed, 29 Apr 2026 08:45:48 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով