Երկուշաբթի , 5 Հոկտեմբերի 2026

Սպասեք ավելի կործանարար հարվածների․ Թեհրանը՝ Թրամփին

Սպասեք ավելի կործանարար հարվածների․ Թեհրանը՝ Թրամփին

Thu, 02 Apr 2026 12:00:33 +0400


Ի պատասխան Դոնալդ Թրամփի՝ ազգին ուղղված ուղերձի, որում ԱՄՆ նախագահը հայտարարեց հակամարտությունը «գրեթե ավարտված» և սպառնաց Իրանին վերադարձնել քարե դար, իրանական բանակը սպառնաց ավելի լայնածավալ հարվածներ հասցնել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։

«Ձեր՝ արդեն կրած հզոր և անհավանական հարվածների շարունակության շրջանակներում, մեզանից սպասեք ավելի հզոր, լայնածավալ և կործանարար գործողություններ», – նրա խոսքերն է մեջբերել «Մեհր» լրատվական գործակալությունը։

Պատերազմը կշարունակվի մինչև ԱՄՆ-ն և Իսրայելը չհանդիպեն «նվաստացման, ամոթի, երկարատև զղջման և վերջնական կապիտուլյացիայի», նշել է Զոլֆաղարին իր հայտարարության մեջ։

Իրանը նաև հերքել է Թրամփի պնդումները Իրանի զինված ուժերի լուրջ թուլացման մասին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն «ոչինչ չգիտի մեր լայնածավալ և ռազմավարական կարողությունների մասին». «Կենտրոնները, որոնք դուք կարծում եք, որ թիրախավորել եք, աննշան են։ Մեր ռազմավարական ռազմական արտադրությունը տեղի է ունենում այնպիսի վայրերում, որոնց մասին դուք լիովին տեղյակ չեք և որոնց երբեք չեք կարողանա հասնել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է»․ Թաթուլի քույր

«Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է»․ Թաթուլի քույր Sun, 04 Oct 2026 …