Արդյոք Ադրբեջանը կմտնի ռազմական գործողությունների մեջ Իրանի դեմ

Արդյոք Ադրբեջանը կմտնի ռազմական գործողությունների մեջ Իրանի դեմ

Sun, 08 Mar 2026 19:30:36 +0400


Քանի որ ադրբեջանա-իրանական հակամարտության թեման երկու օր է՝ ամենաքննարկվողներից է (շատերը նույնիսկ պնդում են, որ երկու երկրների միջև ուղիղ պատերազմ է սկսվելու/սկսվել), ապա կիսվում եմ իմ մի քանի նախնական դիտարկումներով։ Ընդ որում պնդում եմ, որ սրանք նախնական են, քանի որ իրավիճակը կտրուկ կարող է փոփոխվել՝ առաջ բերելով բոլորովին այլ զարգացումներ։

Գնացինք։

◾ Ռազմական գործողությունները Իրանի դեմ Ադրբեջանին ներկա փուլում չեն կարող տալ որևէ իրական ձեռքբերում, մինչդեռ կհարուցեն բազմաթիվ խնդիրներ՝ հնարավոր աղետալի հետևանքներով։

◾ Ադրբեջանը, աշխարհագրորեն սեղմված լինելով Ռուսաստանի ու Իրանի արանքում, միայնական ունակ չէ ներգրավվելու հարավային հարևանի դեմ պատերազմում։ Առանց թուրքական օժանդակության այդ երկիրը ունի խիստ սահմանափակ ռազմական կարողություններ (ապացույցը՝ 2020 թ. Արցախյան պատերազմը)։ Միաժամանակ թուրք-ադրբեջանական ռազմական համակարգերը վերջին տարիներին շարունակել են ինտեգրվել միմյանց, ինչը անհնար է դարձնում առանց Թուրքիայի հետ համագործակցության ու համադրման (և Թուրքիայի համակարգման) որևէ ռազմական գործողություն, այն էլ՝ Իրանի պես պետության դեմ։

◾Թուրքիան ևս շահագրգիռ չէ ներգրավվելու պատերազմական գործողություններում։ Պրագմատիկ հաշվարկը ցույց է տալիս, որ ներկա փուլում, ունենալով գործելու սահմանափակ հնարավորություններ, Թուրքիան պատերազմի արդյունքներով ակնկալում է տեսնել ոչ թե պառակտված ու մասնատված Իրան, այլ թուլացած Իրան։ Վերջինս, ըստ թուրքական հաշվարկի, կկարողանա չեզոքացնել բազմաթիվ խնդիրներ (օրինակ՝ քրդական անջատողականությունը), սակայն կլինի ավելի կախյալ Թուրքիայից։

◾Այս ռազմավարական մոտեցումը ստիպում է թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին գործել յուրահատուկ «մարտավարական դադարի (պաուզայի)» տրամաբանությամբ. սպասել իրադարձությունների զարգացմանը՝ նախապատրաստվելով հնարավոր բոլոր սցենարներին՝ ընդհուպ մինչև Իրանի տարածքում ցամաքային գործողություններ։ Վերջինն այս պահին քիչ հավանական է, սակայն եթե (ու որքան շատ) Իրանի կենտրոնական իշխանությունը թուլանա, այնքան այս սցենարի հավանականությունը կբարձրանա։

◾Ադրբեջանում վերջին օրերի հակաիրանական հռետորաբանությունը այս փուլում լուծում է երկու խնդիր. մի կողմից սեփական հանրության՝ 2020 թ. հետո ձևավորված բարձր սպասումներին հագուրդ տալ, մյուս կողմից՝ որոշակի առումով բավարարել նաև արտաքին խաղացողներին (օր. Իսրայելին)։ Այս տրամաբանության մեջ նոր սիմվոլիկ գործողություններ կարող են լինել (Իրանից՝ Ադրբեջանին երեկ արված կոչի նմանությամբ), որոնք կշարունակեն բարձրացնել լարվածությունը՝ խորացնելով հակամարտությունը։

◾Միաժամանակ Բաքուն և Անկարան շարունակում են մեծացնել իրենց ազդեցության գործիքները Իրանի վրա, որոնք հնարավոր կլինի կիրառել ավելի ուշ (օրինակ՝ ցույց տալ իրենց հնարավորությունները Իրանի թյուրքախոսների շրջանում)։

Հետևաբար, ներկա փուլում ես չեմ տեսնում պրագմատիկ որևէ հաշվարկ, որը կստիպի Ադրբեջանին մտնել ռազմական գործողությունների մեջ Իրանի դեմ (ցանկացած ձևաչափով)։ Ցավոք, որևէ նշան չկա, որ իրավիճակը կկարգավորվի առաջիկա օրերին. հակառակը, այն ավելի է վատթարանալու։ Ուստի այս իրավիճակը կարող է փոփոխվել, հատկապես, որ հնարավոր չէ լիարժեք վերահսկել աճող լարվածությունը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պարոն Փաշինյան, Մաշտոց կարդալուց հետո ձեր նախկին հայտարարություններն էլ մեկ-մեկ կարդացեք

Պարոն Փաշինյան, Մաշտոց կարդալուց հետո ձեր նախկին հայտարարություններն էլ մեկ-մեկ կարդացեք Mon, 26 Oct 2026…

9 րոպե ago

Արշակ սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ

Արշակ սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ Mon, 26 Oct 2026 16:50:57…

33 րոպե ago

«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը

«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը Mon, 26…

39 րոպե ago

Ով է փախուստի դիմած կալանավորը

Ով է փախուստի դիմած կալանավորը Mon, 26 Oct 2026 16:36:56 +0400 Գրել էինք, որ այսօր…

47 րոպե ago

Նախապատրաստվում են նոր բողոքի գործողությունների

Նախապատրաստվում են նոր բողոքի գործողությունների Mon, 26 Oct 2026 16:30:39 +0400 Ֆրանսիական հանրային շարժումները եւ…

54 րոպե ago

Արմավիրում լարված իրավիճակ է. դատարանից կալանավոր է փախել

Արմավիրում լարված իրավիճակ է. դատարանից կալանավոր է փախել Mon, 26 Oct 2026 16:05:57 +0400 Քիչ…

1 ժամ ago